Մշակվում է օրենք՝ հաշվի առնելով պատմամշակութային ժառանգության պահպանման անհրաժեշտությունը. Ղուլարյան
Մշակվում է Երևանի փոքր կենտրոնի մասին օրենք, որը կկանոնակարգի շինարարական աշխատանքները՝ հաշվի առնելով պատմամշակութային ժառանգության պահպանման անհրաժեշտությունը։ news.am-ի հաղորդմամբ, այս մասին հոկտեմբերի 11-ին «Պատմամշակութային ժառանգության պահպանությունը որպես պետությունների միջեւ արդյունավետ երկխոսության միջոց» միջազգային կոնֆերանսի ժամանակ ասաց Հայաստանի քաղաքաշինության կոմիտեի ղեկավար Արմեն Ղուլարյանը։
Նա նաև տեղեկացրել է մայրաքաղաքի Կոնդ թաղամասում շինարարական աշխատանքների իրականացման միջազգային տենդերի առաջին փուլի ավարտի մասին՝ ավելացնելով, որ շուտով կսկսվի երկրորդ՝ վերջնական փուլը։
Ղուլարյանը նշել է քաղաքաշինության զարգացման կարևորությունը՝ հաշվի առնելով պատմամշակութային ժառանգության պահպանումը, ինչը կհանգեցնի քաղաքների կայուն զարգացման։
«Դա կնպաստի քաղաքների և գյուղերի սոցիալ-տնտեսական զարգացմանը, ինչպես նաև երկրի միջազգային իմիջի բարձրացմանը»,- ավելացրել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները