Մասնավոր հավաքածուում գտնվող Բոտիչելիի աշխատանքը կհանվի աճուրդի
Sotheby’s-ի հունվարյան աճուրդում կներկայացվի վաղ վերածննդի իտալացի գեղանկարիչ և գրաֆիկ Սանդրո Բոտիչելիի մոտ 1500-ին ստեղծած կտավը, որը, ըստ Sotheby's- ի ներկայացուցիչների, «Բոտիչելիի ուշ շրջանի գլուխգործոցն է»:
artguide.com-ը գրում է, որ նկարը կհայտնվի աճուրդում՝ նախնական 40 միլիոն դոլար գնահատատմամբ: Ամերիկացի կոլեկցիոներին պատկանող ստեղծագործությունը վերջին անգամ հայտնվել է աճուրդում 1963 թվականին, երբ այն վերագրվել է «նկարչի արհեստանոցին և դպրոցին» և վաճառվել է համեմատաբար համեստ՝ 10 հազար ֆունտ ստերլինգով:
Այնուամենայնիվ, 2009–2010 թվականներին Եյլի համալսարանի պատկերասրահի եվրոպական արվեստի գլխավոր համադրող Լոուրենս Կանտերը հաստատել է, որ կտավը բնօրինակ է և նկարչի ուշ շրջանի գործերից է: Այս վերագրումը հաստատել է Մետրոպոլիտեն արվեստի թանգարանի եվրոպական նկարչության ղեկավարը:
Բայց և այնպես, Լոնդոնի Կուրտոյի ինստիտուտի Բոտիչելլիի արվեստի փորձագետը դեռևս համարում է, որ ստեղծագործությունը պատկանում է նկարչի դպրոցին:
Բոտիչելիի աշխատանքի աճուրդային ռեկորդը սահմանվել է 2021 թվականի հունվարին «Մեդալիոնով երիտասարդի դիմանկարը» (1470-1480) կտավը, որը վաճառվել է Sotheby's- ում 92,2 մլն դոլարով:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին