Գյումրու քաղաքապետի թեկնածու.Չհամարձակվե՛ք ճնշումներ գործադրել
Հոկտեմբերի 17-ին Գյումրու համամասնական ընտրությունների մասնակից «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունն ահազանգում է վարչական ռեսուրսի օգտագործման մասին։
Կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Վարդևան Հակոբյանի նախընտրական շտաբը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.
«Մեր կողմից անցկացված մշտադիտարկման փաստերը մեզ իրավունք են վերապահում հայտարարել, որ մարզային և քաղաքային իշխանությունները բացահայտ իրականացնում են օրենքով արգելված վարչական ռեսուրսի օգտագործում:
Ստացված տեղեկությունները վկայում են, որ կրթական որոշ հաստատություններում, ինչպես նաև մարզային ենթակայության առողջապահական հիմնարկներում փորձ է արվում աշխատակիցներին հավաքագրել և ուղղորդել ընտրությունների ընթացքում քվեարկել իրենց համար նախընտրելի թեկնածուի օգտին:
Ուստի կոչ ենք անում իրավասու մարմիններին, ուժեղացնել հսկողությունը նման երևույթները բացառելու համար։
Յուրաքանչյուրդ Ձեր թիկունքին պետք է զգաք մեր համակիրների ամենատես աչքը: Գյումրեցին ամեն ինչ գիտի և ինքն է որոշելու իր քաղաքի ճակատագիրը: Չհամարձակվե՛ք ճնշումներ գործադրել»։
Հիշեցնենք, որ Գյումրու քաղաքապետի ընտրություններին մասնակցում են «Արժանապատիվ ուղի», Հանրապետական, «Զարթոնք», Կոմունիստական, «Քաղաքացիական պայմանագիր», «Բալասանյան դաշինք», «Ապրելու երկիր» կուսակցությունները, ինչպես նաև «Հայրաքաղաք», «Գյումրին կռնա», «Թասիբով» դաշինքները։
Նշենք, որ հոկտեմբերի 17-ին համամասնական կարգով ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն Գորիս, Մեղրի, Տաթև, Տեղ, Դիլիջան, Գյումրի համայնքներում։
Թեկնածուների առաջադրումը մեկնարկել էր սեպտեմբերի 2-ին, ավարտվել է սեպտեմբերի 12-ին։ Կուսակցությունների ու դրանց դաշինքների ընտրական ցուցակների գրանցումը իրականացվել է սեպտեմբերի 12-17-ը։
Նախընտրական քարոզչությունը մեկնարկել է սեպտեմբերի 22-ին, կավարտվի հոկտեմբերի 15-ին։ Քվեաթերթիկները կտպագրվեն հոկտեմբերի 7-14-ը։
Հարակից հրապարակումներ`
- ԱԱԾ պահեստազորի սպան` Գյումրիի քաղաքապետի թեկնածու
- Գյումրու քաղաքապետի ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել է 10 քաղաքական ուժ
- ՀՀԿ-ն ՏԻՄ ընտություններին Գյումրիում կառաջադրի Արտյոմ Ղուկասյանի թեկնածությունը
- «Գյումրին կռնա'» դաշինքը հայտարարել է քաղաքապետի ընտրություններին մասնակցելու մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան