Թուրքիայում լրտեսության կասկածանքով ձերբակալված ռուսները եկել են Չեչնիայից
Թուրքիայում օտարերկրացիների վրա հարձակում նախապատրաստելու և լրտեսության կասկածանքով ձերբակալված վեց անձինք Չեչնիայից են եկել և ազգությամբ ռուսներ են: Այս մասին հայտնում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։
Ինչպես շաբաթ օրը հաղորդել է «CNN»-ը՝ վկայակոչելով իրավապահ մարմինների իր աղբյուրներին, Թուրքիայում ձերբակալվել է վեց մարդ, ովքեր ենթադրաբար հարձակում էին ծրագրել օտարերկրացու վրա:
TV-ի պնդմամբ՝ գործողության արդյունքում ձերբակալվածները կասկածվում են լրտեսության մեջ, խուզարկության ժամանակ նրանց մոտ հայտնաբերվել են զենք և ռուսական անձնագրեր:
«Բոլոր վեց ձերբակալվածները ռուսաստանցիներ են, որոնք եկել ե Չեչնիայից»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա