Ռուսաստանում առաջարկում են տուգանել պատվաստումներից հրաժարվելու համար
Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, վիրուսաբան Ալեքսանդր Լուկաշևն առաջարկում է տուգանք սահմանել կորոնավիրուսի դեմ պատվաստումից հրաժարվելու համար: Այս մասին գրում է Ria-ն։
Գիտնականը հիշեցրել է, որ համաճարակը առողջապահական համակարգի համար լուրջ ֆինանսական բեռ է, իսկ պատվաստումներից հրաժարվելն ավելի է սրում իրավիճակը: Նրա խոսքով՝ մեկ COVID-19 հիվանդի բուժումն արժե մոտ 200 հազար ռուբլի, իսկ անուղղակի վնասը կարող է լինել մոտ կես միլիոն:
«Նման իրավիճակում, ես կարծում եմ, որ միանգամայն խելամիտ է որոշ ֆինանսական միջոցներ ձեռնարկել պատվաստումների ծածկույթը մեծացնելու համար: Մենք վաղուց սովոր ենք այն փաստին, որ վճարում ենք մեր վատ սովորությունների համար` ալկոհոլի ակցիզային հարկեր, ծխախոտի ակցիզային հարկեր: Սա լիովին նորմալ է, քանի որ հետո այս վատ սովորությունները ծանր բեռով ընկնում է առողջապահական համակարգի վրա», - նշել է Լուկաշևը:
Վարակաբանը կարծում է, որ առավել օպտիմալ լուծումը կլինի պատվաստումից հրաժարվողներին տուգանել ամսական հինգ հազար ռուբլով։ Առաջին հերթին, նման միջոց, ըստ նրա, անհրաժեշտ է կիրառել ռիսկային խմբում գտնվողների նկատմամբ։
Ինչպես նշել է ՌԴ առողջապահության նախարարության ղեկավար Միխայիլ Մուրաշկոն, COVID-19-ով ծանր հիվանդների մեջ պատվաստվածների տոկոսը 0,03%-ից պակաս է, հիվանդանոցներում հիվանդների ճնշող մեծամասնությունը պատվաստված չեն: