Սաակաշվիլիիի կողմնակիցները հավաքվել են բանտի դիմաց՝ կոչ անելով ազատ արձակել գործչին
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլի կողմնակիցները ցույցի են հավաքվել Ռուսթավի բանտի մոտ, երբ տեղեկացել են, որ նրա առողջական վիճակը վաթտարացել է:
Այս մասին գրում է «Новости-Грузия»-ն։ Հավաքված ցուցարարները պահանջել են ազատ արձակել կալանքի տակ գտնվող գործչին: Նրա կողմնակիցներից ոմանք կոչ են արել վերջինիս դադարեցնել հացադուլը: Նրանց թվում էր Սաակաշվիլիի եղբայրը:
«Ինչպես այստեղ հավաքված յուրաքանչյուր անձ, ես ևս շատ մտահոգված եմ: Միշա, գուցե ժամանակավոր գոնե դադարեցնե՞ս հացադուլը կամ մտածե՞ս բուժման մասին: Ես միշտ եղել եմ, կամ և կլինեմ կողքիդ, սակայն այս պահին քո առողջությունը շատ կարևոր է»,- ասել է Դավիդ Սաակաշվիլին:
«Մտավարի» հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան, որը Սաակաշվիլիի փաստաբաններից մեկն է, տեղեկացրել է, որ այսօր կփորձի հանդիպում կազմակերպել իր պաշտպանյալի հետ:
Սաակաշվիլիի անձնական բժիշկ Նիկոլազ Կիպշիձեն ավելի վաղ հայտնել էր, որ քաղաքական գործչի առողջական վիճակը վատթարացել է, և անհրաժեշտ է նրան բուժհաստատություն տեղափոխել:
Հարակից հրապարակումներ`
- Սաակաշվիլու վիճակը վատացել է
- Սաակաշվիլին պատրվակ է գտել միջազգային հանրությանը դիմելու համար
- Ռադայում Սաակաշվիլիի ձերբակալությունը համարում են Պուտինին ամերիկյան հատուկ ծառայությունների նվերը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին