ՀՀ տնտեսվարողները կկարողանան մասնակցել ՌԴ-ի 115 մլրդ դոլարի պետական գնումների մրցույթներին.էկոնոմիկայի փոխնախարար
«2020 թ. որոշ ում է ընդունվել, որով ԵԱՏՄ անդամ երկրների բոլոր տնտեսվարողները պետք է ունենան հավասար իրավունք պետությունների պետական և համայնքային գնումներին մասնակցելու համար»,- Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտնեց էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը՝ զեկուցելով «Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների պետական գնումներին մասնակցության և շուկաների հասանելիության արդի հիմնախնդիրները ՀՀ գործարարների համար» վերտառությամբ հարցը:
Անդրադառնալով ԵԱՏՄ այդ որոշման նախապատմությանը՝ փոխնախարարը տեղեկացրեց, որ 2020 թվականին ՌԴ-ն երկու օրենք էր ընդունել, որով սահմանել էր, որ Ռուսաստանում պետական գնումներին կաող են մասնեկցել միայն այնտեղ գրանցված ընկերությունները:
Սիմոնյանը հայտնեց, որ ՌԴ-ում այդ տարի պետական գնումները կազմում էին 115 մլրդ դոլար, այն դեպքում, երբ Հայաստանում և Ղրղըզստանում դրանց ծավալը 0,5 մլրդ դոլար է, Բելառուսում՝ 2.5 մլրդ, իսկ Ղազախստանում՝ 16.8 մլրդ դոլար:
Ըստ փոխնախարարի՝ ՌԴ-ի այդ քայլից հետո անադամ երկրները հայտարարել են, որ այն հակասում է միության ներսում տնտեսվարողների հավասար իրավունքներ ունենալու սկզբունքին և 2020 թվականին ԵԱՏՄ երկրները քննարկումների արդյունքում որոշել են, որ 10 առաջատար ոլորտներում բոլոր երկրների տնտեսվարողները կունենան հավասար իրավունք մասնակցելու իրենց երկրների պետական գնումներին:
Վարոս Սիմոնյանի տեղեկացմամբ՝ 2021 թվականին սկսել է գործել մրցույթների պահանջները բավարարող տնտեսվարողների ռեստրը, որի Հայաստանի մասը վարում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը և այնտեղ գրանցված Հայաստանի բոլոր տնտեսվարողներն իրավունք են ստանում մասնակցել ԵԱՏՄ անդամ պետությունների պետական գնումներին:
Փոխնախարարը թվարկեց, թե որ ոլորտներում կարող են տնտեսվարողները մասնակցել այլ անդամ պետությունների պետական գնումներին, դրանք են՝ հաստոցաշինությունը, մեքենաշինությունը, կահույքի ու փայտամշակման արդյունաբերությունը, երկաթուղային մեքենաշինությունը, կոմպրեսորային և սառնարանային արտադրությունն, թեթև, քիմիական արդյունաբերությունը և նավաշինությունը:
«Այն ոչ միայն հնարավորություն է, որ մեր տնտեսվարողները մասնակցեն ՌԴ-ում հայտարարվող պետական գնումների գործընթացին, այլ նաև կնպաստի Հայաստան ներդրումներ ներգրավելուն»,-հայտնեց Վարոս Սիմոնյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան