Վրաստանում հացը թանկացել է
Վրաստանում գործարանային հացը թանկացել է 10 թեթրիով: Վրաստանի հացթուխների ասոցիացիայի նախագահ Մալխազ Դոլիձեն թանկացումը կապում է հումքի գնի բարձրացման հետ:
aliq.ge-ն գրում է, որ հացի գինը բարձրացել է նաև որոշ արտադրամասերում՝ 20 թեթրիով:
Դեռ սեպտեմբերին հացթուխների ասոցիացիան արդեն իսկ խոսում էր հոկտեմբերից հացամթերքի թանկացման մասին: Մալխազ Դոլիձեն հայտարարել էր, որ, եթե պետությունը ալյուրի սուբսիդավորման ծրագիր չիրականացնի, հոկտեմբերից հացի գինը կբարձրանա:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա