Վրաստանում Մեծ Բրիտանիայի քաղաքացի է սպանվել
Արևելյան Վրաստանում սպանվել է Մեծ Բրիտանիայի քաղաքացի, 28-ամյա Թոմաս Քենեդին: «Sputnik Georgia»-ի տարածած լուրը ներկայցնում է «Գազետա ռու»-ն:
Լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Քենեդին երաժշտական քոլեջներից մեկի ուսանող է եղել: Նա օգոստոսի 30-ին հատել է Վրաստանի սահմանը: Նրա մարմինը հոկտեմբերի 8-ին հայտնաբերել է հովիվը Գորիի շրջանի գյուղերից մեկի մոտակայքում գտնվող գետում:
Հետաքննությունը պարզել է, որ տղամարդուն ծեծի են ենթարկել և անգիտակից վիճակում գցել Կուր գետը: Մահվան նախօրեին նա հինգ տղամարդու ընկերակցությամբ խմել է Գորի քաղաքի ստորգետնյա անցումներից մեկում, այնուհետև նրանք տեղափոխվել են բար, որտեղ էլ նրանց միջև վեճ է ծագել, որն ավարտվել է օտարերկրացու մահով.
Տղամարդիկ դիմել են փախուստի, սակայն հոկտեմբերի 10-ին նրանք ձերբակալվել են: Նրանցից չորսը մեղադրվում են դիտավորյալ սպանության մեջ, որը կատարվել է ծանրացուցիչ հանգամանքներում մի խումբ անձանց կողմից: Կատարված հանցագործությունը պատժվում է 13-17 տարի ժամկետով ազատազրկմամբ: Մեկ այլ ձերբակալված մեղադրվում է իշխանություններին առանձնապես ծանր հանցագործության մասին չհայտնելու մեջ, նրան սպառնում է 3-7 տարվա ազատազրկում:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա