Կհնչեն Լյուդվիգ վան Բեթհովենի և Անտոնին Դվորժակի ստեղծագործություններից
Հոկտեմբերի 12-ին՝ 19։30-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ հանդես կգա չինացի դաշնակահար Ջին Յանը։
Փառատոնի կազմակերպիչների փոխանցմամբ, ծրագրում կհնչեն Լյուդվիգ վան Բեթհովենի Դաշնամուրի թիվ 2 կոնցերտը, Անտոնին Դվորժակի Սերենադ լարայինների համար։ Մենակատար՝ Ջին Յան (դաշնամուր)։ Համերգը կղեկավարի դիրիժոր Միխայիլ Կիրխհոֆը։
«Արմենիա» փառատոնի կազմակերպիչներն են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամը (EUFSC)։ Փառատոնի անցկացմանն աջակցում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները