Ամերիաբանկն արժանացել է «Տարվա ամենահուսալի Բանկ» հեղինակավոր մրցանակին
«Global Finance» հեղինակավոր ամսագիրը հրապարակել է աշխարհի ամենահուսալի բանկերի ամենամյա վարկանիշային աղյուսակը: Ամերիաբանկը ճանաչվել է «Տարվա ամենահուսալի Բանկը» Հայաստանում: Այս մասին հայտնում են Ամերիաբանկի մամուլի ծառայությունից:
«Նախորդ տարի տեղի ունեցած իրադարձությունները վկայում են բանկային համակարգի կայունության մասին, որը պահպանվեց կորոնավիրուսի համավարակի պատճառով առաջացած անկումային պայմաններում: Բանկերը ոչ միայն ապահովեցին խիստ անհրաժեշտ ֆինանսական միջոցներ, այլև շատ դեպքերում աջակցեցին համավարակի պայմաններում անհրաժեշտ սարքավորումներ ու պարագաներ ձեռք բերելու հարցում»,- նշել է Global Finance ամսագրի հրատարակիչ և գլխավոր խմբագիր Ջոզեֆ Ջիարապուտոն:
Նրա խոսքով. «Ամենահուսալի բանկերը կայունության գրավականն են: Այսօր էլ ամենահուսալի բանկերը շարունակում են աջակցել իրենց երկրների կառավարությանն ու համայնքներին` համավարակի հետևանքով առաջացած տնտեսական ցնցումները հնարավորինս արագ հաղթահարելու հարցում»:
Ամերիաբանկի Տնօրինության նախագահ-գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը նշել է, որ նման դժվարին ժամանակներում երկրի ամենահուսալի բանկ ճանաչվելն իսկապես մեծ պատիվ է Բանկի համար. «Որպես Հայաստանի ամենամեծ ֆինանսական հաստատություն` մենք մեծ պատասխանատվություն ստանձնեցինք և համավարակի ընթացքում աջակցեցինք անհատներին, ձեռնարկություններին և համայնքներին: Կապիտալի, ֆինանսավորման և իրացվելիության մեր կայուն դիրքերը, ճգնաժամի պայմաններում ռիսկերը գնահատելու և կառավարելու ունակությունն օգնեցին մեզ ոչ միայն դիմակայել, այլև ավելի հզորանալ»:
Արդեն ավելի քան քսանհինգ տարի Global Finance ամսագրի կողմից հրապարակվող աշխարհի ամենահուսալի բանկերի ամենամյա ցանկը հանդիսանում է ֆինանսական ոլորտի գործընկերների հուսալիության ճանաչված և վստահելի չափանիշ: Հաղթողներն ընտրվել են` հիմք ընդունելով Moody's, Standard & Poor's և Fitch գործակալությունների կողմից աշխարհի 1000 ամենախոշոր բանկերին տրված արտարժութային երկարաժամկետ վարկանիշների վերլուծությունը և գնահատումները:
Աշխարհի ամենահուսալի բանկերի վարկանիշային աղյուսակը` այստեղ:
Հարակից հրապարակումներ`
- Ամերիաբանկ՝ նորաբաց «Հրազդան» մասնաճյուղ նոր հաճախորդների համար հատուկ առաջարկներով
- Կանաչ լույս Ձեր բիզնեսին․Ամերիաբանկ
- Ամերիաբանկի «Էրեբունի» մասնաճյուղի նորամուտը Էրեբունի համայնք
- Ամերիաբանկ. Հայաստանի առաջատար հարկատու բանկը` 2021 թ. երկրորդ եռամսյակի տվյալներով
- Ամերիաբանկն արժանացել է Euromoney ամսագրի 2021թ. գերազանցության մրցանակին՝ որպես տարվա լավագույն բանկը Հայաստանում
- Moody's գործակալությունը վերանայել է Ամերիաբանկի հեռանկարը` սահմանելով այն «կայուն»
- Ամերիաբանկի «Մաշտոց» մասնաճյուղն իր դռներն է բացել
- Շտադլեր. Կարծում եմ` Ավստրիական զարգացման բանկի և Ամերիաբանկի ռազմավարությունները շատ լավ համապատասխանում են միմյանց
- Ամերիաբանկը որդեգրել է թվայնացման էկոհոմակարգային մոդելը. Արտյոմ Շամցյան
- Ամերիաբանկ. Այսուհետ օնլայն բիզնես վարկերը հաստատվելու են նաև հարկային հաշվետվությունների հիման վրա
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան