Բյուրականի աստղադիտարանի երեք գիտահետազոտական խումբ արժանացել է Գիտության կոմիտեի կողմից հայտարարված դրամաշնորհների
Բյուրականի աստղադիտարանի (ԲԱ) երեք գիտահետազոտական խումբ արժանացել է Գիտության կոմիտեի կողմից հայտարարված դրամաշնորհների։
Աստղադիտարանի ֆեյսբուքյան էջի փոխանցմամբ, ԿԳՄՍ նախարարի 2021թ. հոկտեմբերի 11-ի 1690-Ա/2 հրամանով հաստատվել է Գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակներում Առաջատար հետազոտությունների աջակցության գիտական թեմաների հայտերի ընտրության մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված գիտական թեմաների ցանկը։
Մրցույթի արդյունքում 2021թ-ի հոկտեմբեր ամսից 5 տարի շարունակ դրամաշնորհներ կտրամադրվեն ՀՀ-ում գործող առաջատար գիտաշխատողների ղեկավարությամբ ձևավորված 6-7 անձից բաղկացած 49 գիտահետազոտական խմբի, որոնց թվում են նաև Բյուրականի աստղադիտարանի երկու գիտահետազոտական խմբերը։
ԲԱ-ի գիտահետազոտական խմբերի ղեկավարներն են ԲԱ տնօրեն, առաջատար գիտաշխատող Արեգ Միքայելյանը (թեմա՝ Գալակտիկաների էվոլյուցիայի վաղ փուլերի բացահայտուﬓ ակտիվ գալակտիկաների բազմալիքային ուսուﬓասիրության ﬕջոցով) և ԲԱ գիտական քարտուղար, ավագ գիտաշխատող Ելենա Նիկողոսյանը (թեմա՝ Աստղառաջացման տիրույթներ` ձևավորում և էվոլյուցիա)։
Հոկտեմբերի 11-ի մեկ այլ հրամանով՝ N 1693-Ա/2, հաստատվել է Գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման նպատակով գիտական թեմաների ցանկը: Հաղթողների թվում է նաև ԲԱ գլխավոր գիտաշխատող Տիգրան Մաղաքյանի գլխավորած խումբը (թեմա՝ էքստրեմալ արտաժայթքային ակտիվությամբ երիտասարդ աստղային օբյեկտներ)։
ԲԱ երեք խմբերն էլ մեծամասամբ բաղկացած է երիտասարդ գիտաշխատողներից։
Հարակից հրապարակումներ`
- Բյուրականի աստղադիտարանի տիեզերական նվաճումների 75 տարին
- Հայաստանում այսօր նշում են Աստղագիտության օրը
- Բյուրականի աստղադիտարանն ու Ֆրանսիական համալսարանը կհամագործակցեն կրթական և գիտական ոլորտներում
- 50 տարի առաջ Բյուրականի աստղադիտարանում կայացած գիտաժողովին մասնակցել են Նոբելյան մրցանակի երեք դափնեկիրներ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան