Կրթություն, գիտություն 15:03 12/10/2021 Հայաստան

Մտքի և հոգու պատասխանատուները. ԵՊՀ Մանկավարժության ամբիոնը 100 տարեկան է

ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ հոբելյանական միջոցառում` նվիրված Երևանի պետական համալսարանի մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի Մանկավարժության ամբիոնի հարյուրամյա հոբելյանին:

«Այսօր լրանում է ԵՊՀ Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի մանկավարժության ամբիոնի հարյուրամյակը, ինչը նշանակում է  գիտակրթական արդյունավետ գործունեության երկար ու ձիգ ճանապարհ, ձեռքբերումներ ու հաջողություններ, ստեղծագործ աշխատանք, մեծ նվիրում, երիտասարդ սերունդ կրթելու և որակյալ մասնագետներ պատրաստելու մեծ առաքելություն»,- նիստի ժամանակ ասաց  ԵՊՀ Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի տնօրեն, Մանկավարժության ամբիոնի վարիչ, մանկ. գիտ. դոկտեր, պրոֆեսոր Նազիկ Հարությունյանը:

Նրա խոսքով, Մանկավարժության ամբիոնն իր գիտակրթական գործունեության ընթացքում իր առջև դրել է մի մեծ նպատակ՝ պահպանել ավագ գործընկերների ստեղծած արժեքները, զարգացնել ու նոր որակի հասցնել Մանկավարժության ամբիոնի գիտակրթական աշխատանքները՝ նպաստելով նրա վարկանիշի բարձրացմանը, մանկավարժություն գիտության զարգացմանը Հայաստանում:

«Կարող եմ մեծ հպարտությամբ ասել, որ մեր ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմը հավատարիմ է մնացել իր մեծ առաքելությանը՝ մեր երկրի, ժողովրդի համար կրթել, պատրաստել արժանի երիտասարդ սերունդ, իր մեծ ներդրումը բերել մանկավարժություն գիտության զարգացման գործին»,- ասաց Նազիկ Հարությունյանը:



ԵՊՀ Մանկավարժության և  կրթության զարգացման կենտրոնը, որի հիմնական ենթակառուցվածքը Մանկավարժության ամբիոնն է, իրականացնում է մասնագիտական գիտակրթական ծրագրեր բակալավրիատում և մագիստրատուրայում. բակալավրիատ՝ «Սոցիալական մանկավարժություն», պատրաստում են սոցիալական մանկավարժներ հանրակրթական դպրոցների համար, մագիստրատուրա՝ «Կրթության  կազմակերպում», պատրաստում են վարչական կադրեր հանրակրթության և բարձրագույն կրթության ոլորտների համար, «Դպրոցական մանկավարժություն և մեթոդիկա», պատրաստում են մանկավաժներ հանրակրթական դպրոցների համար:

Կենտրոնում արդեն 3 տարի գործում է միջազգային գիտակրթական գրախոսվող հանդեսը՝ «Կրթությունը 21-րդ դարում»:

Լրագրողների հետ զրույցում Ն. Հարությունյանն ասաց, որ Մանկավարժության ամբոինն իր մեկդարյա գործունեության ընթացքում համագործակցել է հայաստանյան բոլոր բուհերի հետ, այսօր ակտիվ համագործակցում է նաև արտասահմանյան բուհերի հետ, ունեն կնքած միջբուհական պայմանագրեր:

«Սերտորեն համագործակցում ենք Ավստրիայի Գրավի, Լեհաստանի Վարշավայի և Ժեշովի, ՌԴ Մոսկվայի պետական հոգեբանամանկավարժական համալսարանների հետ:

Սա նշանակում է, որ մենք արդյունավետ գործունեություն ենք իրականացնում Հայաստանի սահմաններում, նաև Հայաստանի սահմաններից դուրս»,- ասաց  ԵՊՀ Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի տնօրեն, Մանկավարժության ամբիոնի վարիչը:

Նրա գնահատմամբ, բավականի արդյունավետ է եղել իրենց գիտակրթական մեկդարյան գործունեությունը, դրա վառ ապացույցն է այսօր շրջանավարտների՝ իրենց մասնագիտություններով տարբեր աշխատանքը Հայաստանում և դրսում, սերտ համագործակցությունը շրջանավարտների հետ:



Ն. Հարությունյանը հայտնեց, որ իրենց ամբիոնը 2014 թվականից դարձել է Եվրամիության Եվրոպական կրթական հետազոտությունների ասոցիացիայի լիիրավ անդամ, որի կոնգրեսը 2022 թվականի օգոստոսին գալու է Հայաստան:

Տոնական օրով Նազիկ Հարությունյանը չցանկացավ խոսել խնդիրների մասին, բայց առանձնացրեց կադրային ու մասնագիտական գրականության խնդիրները.

«Ունենք կադրային խնդիրներ, հատկապես օտար լեզուները տիրապետող: Ուզում ենք կրթական ծրագրերը օտար լեզվով կազմակերպել նաև արտասահամանցի ուսանողների համար:
Խնդիր է նաև մասնագիտական գրականությունը: Իհարկե, 2017 թվականին մեր ամբիոնի ջանքերով տպագրել ենք սոցիալական մանվարաժության բուհական ձեռնարկը, այսօր հանրապետության բոլոր բուհերն օգտվում են այդ  ձեռնարկից: Այսօր մենք կարիք ունենք ընդհանուր մանկավարժության դասագրքի կամ բուհական ձեռնարկի, որի հրատարակումը, կարծում եմ, երևի էլի մեր ամբիոնը նախաձեռնի: Վերջին 5 տարիներին մանկավարաժական հանրագիտարանի 3 հատոր ենք տպագրել, տպագրել ենք նաև Հայաստանում առաջին անգամ մանկավարժական բառարանը»:

Հարցին՝ մանկավարժությունը որպես մասնագիտություն արդյո՞ք պահանջված է, Ն. Հարությունյանը հետաքրքիր պատասխան տվեց. «Մանկավարժությունը չափազանց պահանջված գիտություն է աշխարհում, նույնիսկ սրբացված: Մանկավարժը, մանկավարժությունն ամենահումանիստական մասնագիտություններից մեկն է աշխարհում: Բժիշկը պատասխանատու է մարդու առողջության համար, մանկավարժը պատասխանատու է մտքի և հոգու: Մարդը եռամիասնական է՝ մարմին, միտք և հոգի, պետք է առողջ լինի և մարմինը, և հոգին, և միտքը»:

Հոբելյանական նիստի ժամանակ հնչեցին շնորհավորական ուղերձներ հայաստանյան և արտասահմանյան բուհերի գործընկերից:



ԵՊՀ պրոռեկտոր Էլինա Ասրյանը նշեց, որ Մանկավարժության ամբիոնը գրեթե ԵՊՀ տարեկիցն է, հիմնադրվել է 1921 թվականի հոկտեմբերի 10-ին:

«Այդ նույն օրը տարիներ անց ծնվել է Նազիկ Հարությունյանը, ով ապագայում դարձավ կենտրոնի տնօրեն»,- ասաց տիկին Ասրյանը:

Նրա ներկայացմամբ, 100 տարիների ընթացքում ամբիոնը  կարողացել է ձևավորել մի շարք կրթական ավանդույթներ, որդեգրել ինովացիոն մոտեցումներ:

«Ամբիոնը շատ հաճախ մեզ համար դարձել է ինովացիոն մի հարթակ, որտեղ մենք փորձարկում էինք տարբեր մոտեցումներ, այնուհետև  իմպլիմենտացիայի ենթարկում դրանք»,- նշեց նա:

Խոսելով մանկավարժի անգնահատելի դերի մասին՝ Է. Ասրյանն ասաց. «Բավական է միայն ասել, որ վաղ մանկության փուլում սոցիալիզացիայի ընթացքում երեխայի նույնականացումը կառուցվում է հետևյալ բանաձևի շուրջ՝ ես այն եմ, ինչ կարող եմ: Արդեն դպրոցական տարիքում երեխայի նույնականացումը կառուցվում է այլ բանաձևի շուրջ՝ ես այն եմ, ինչ ես գիտեմ: Այստեղ յուրաքաչյուրիս դերը որպես մանկավարժի, հսկայական է, քանի որ անձի, լավ անձի կայացման գործընթացում մանկավարժի դերը պարզապես անհնար է չնկատել և չտեսնել»:

Շնորհավորական իր խոսքում ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը  հիշեց Ուինսթոն Չերչիլի խոսքը՝ «դպրոցի ուսուցիչներն ունեն այնքան իշխանություն, ինչքանի մասին  վարչապետերը կերազեին»:

«Այս խոսքերի ճշմարտացիությունն առավել քան ապացուցված է բոլոր դարերի ու բոլոր սերունդների համար, քանի որ ուսուցիչն աշխատում է  այն պատասախանատու ոլորտում, որտեղ ձևավորվում է անհատը, իսկ մեր Մանկավարժության ամբոինը արդեն 100 տարի ձևավորում է  ուսուցիչներ: Կարծում եմ՝ այս իշխանությունը պետք է օգտագործել ի բարօրություն մեր երկրի ու մեր պետականության»:

Մանկավարժության ամբիոնի անցած ուղու բացառիկ ամփոփում է «Մանկավարժության ամբիոնի 100-ամյա անցած ուղին» գիրքը, որի նկարազարդ էջերում 100-ամյա ամբիոնի վաստակաշատ գործունեությունն է: Հանդիսավոր նիստի ընթացքում ներկայացվեց նաև փաստավավերագրական ֆիլմ ամբիոնի 100-ամյա անցած ուղում մասին: 

Միջոցառման ժամանակ Մանկավարժության ամբիոնի դասախոսները պարգևատրվեցին համալսարանի արծաթե և բրոնզե մեդալներով, պատվագերերով:

ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանն ասաց, որ շատ բարդ է եղել Նազիկ Հարությունյանի համար պարգև ընտրելը, քանի նա համարյա ամեն ինչ ունի՝ նախարարության ոսկե մեդալ, ԵՊՀ բոլոր մեդալները, բոլոր պատվոգրերն ու շնորհակալագրերը:

«Ռեկտորատում որոշեցինք յուրահատուկ նվեր անել տիկին Հարությունյանին և նրան նվիրել Արցախից բերված արևագորգ»,- ասաց Հովհաննես Հովհաննիսյանը:


 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:00
Մարգարիտա Սիմոնյանը չի բացառել, որ Բեննեթին սպանել են
«Россия сегодня»-ի и RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը չի բացառել, որ ամերիկացի փորձագետ, փաստավավերագրական ֆիլմերի հեղինակ...
Աղբյուր` Panorama.am
17:42
Էստոնիայում աշխատակիցները բախվում են զուգարանային տեռորի
Էստոնացի գործատուները սկսել են ավելի ուշադիր հետևել, թե աշխատողները որքան ժամանակ են անցկացնում զուգարաններում: Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
17:12
Աշոտյան. Գնալով նրա ինքնահարցազրույցներն էլ ավելի անորակ և «խուրդա» են դառնում
«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է...
Աղբյուր` Panorama.am
16:55
ՄԻՊ-ը փաստաբանների հարկերի հարցով դիմել է ՍԴ
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից ՀՀ փաստաբանների պալատին  նոյեմբերի 18-ին տեղեկացրել են, որ Մարդու իրավունքների պաշտպանը 2024...
Աղբյուր` Panorama.am
16:25
«Голос» մրցույթի մասնակիցը մեկ տարում նիհարել է 100 կգ-ով
«Голос» երգի մրցույթի մասնակից Շարիպ Ումհանովը մեկ տարում նիկհարել է 100 կգ-ով։ Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն՝...
Աղբյուր` Panorama.am
15:59
Դովեղի դպրոցի շինարարության վրա այժմ ընդամենը 5 արաբ բանվոր է աշխատում. Ոսկան Սարգսյան
«Խորհրդակցություններ են անում, սակայն գործն առաջ չի շարժվում»,-ահազանգում է տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանն ու մանրամասնել....
Աղբյուր` Panorama.am
15:53
ՀԱՊԿ ղեկավարները Աստանայում կքննարկեն Ռուսաստանին հեռահար սպառազինության հարվածները
ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները Աստանայում Հավաքական անվտանգության խորհրդի նիստում կքննարկեն Արևմուտքի թույլտվությամբ  Ռուսաստանի...
Աղբյուր` Panorama.am
15:43
Սարիկ Անդրեասյանի կինը նկարահանումների ինտիմ հատվածների մասին հարցին անկեղծ պատասխան է տվել
Դերասանուհի, ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի կինը՝ Լիզա Մորյակը, Instagram-ում պատասխանել է «Կյանքը կանչով» սերիալում ինտիմ...
Աղբյուր` Panorama.am
15:22
Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Տարոն Սիմոնյան
Ազգային ժողովի նախկին պատգամավոր, փաստաբան Տարոն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Հանցագործություն կատարած մարդկանց...
Աղբյուր` Panorama.am
15:14
Մոնրեալում ՆԱՏՕ-ի դեմ բողոքի ակցիաներ են
Կանադայի Մոնրեալ քաղաքում զանգավածային անկարգություններ են ՆԱՏՕ-ի դեմ։ Ոստիկանության տվյալներով երեք մարդ ձերբակալվել է։ Քաղաքը հյուրընկալել...
Աղբյուր` Panorama.am
15:13
Դա խեղճացած մարդու հայտարարություն է․ Ալեքսանդր Մանասյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
««Արևմտյան Հայաստան» և «Արևելյան Հայաստան» տերմինները պատմականորեն կայացած, ամրացած հասկացություններ են,...
Աղբյուր` Panorama.am
14:32
Երեխաները սկսել են իրենց կարդացած տեքստերը հասկանալ. Ժաննա Անդրեասյան
«Հանրակրթության ոլորտի ցուցանիշներից շատ քննարկվեց 10 տարեկան երեխաների՝ տեքստեր կարդալու և հասկանալու ունակությունը, այլ կերպ՝...
Աղբյուր` Panorama.am
14:20
Քաղաքագետ. Գործող թյուրիմացությունը նման է այն տղային, ով ծնողներին սպանել է և...
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, արձագանքելով Նիկոլ Փաշինյանի՝ հարցազրույցի ընթացքում հնչեցրած հայտարարություններին, գրում է. «Գործող...
Աղբյուր` Panorama.am
14:16
Սերգեյ Մելքոնյան. Ադրբեջանը խոսում է իր «պատմական» նկրտումների մասին, իսկ Հայաստանն ասում է՝ ոչ, մենք պետք է իրական կյանքով ապրենք
«Հայաստանի կողմից ամենաբարձր մակարդակում ոչ մի անգամ արձագանք էր չէր եղել «Արևմտյան Ադրբեջանի» վերաբերյալ,- Երևանում ընթացող...
Աղբյուր` Panorama.am
14:11
Խոշոր ավոտվթար Արագածոտնում
«ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ
Աղբյուր` Panorama.am
13:55
Մեր հույսը դրեցինք եվրոպական հեքիաթների վրա ու մնացինք այս վիճակում. Խաչիկյան
«Վերջին վեց տարիներին վարված արտաքին քաղաքականության հետևանքով մենք հայտնվել ենք այս վիճակում»,- «Գլոբալ անվտանգություն և...
Աղբյուր` Panorama.am
13:41
Իսրայելը ավիաhարված է հասցրել Բեյրութի կենտրոնին, կա 11 զnh
Իսրայելի ինքնաթիռները գրոհել են Բեյրութի կենտրոնը։ Իսրայելական ավիահարվածի հետևանքով Բեյրութում առնվազն 11 մարդ է զոհվել, կան վիրավորներ: Այս...
Աղբյուր` Panorama.am
13:27
Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին
«Մենք սսել ենք «Քաղաքացիական պայմանագիր» խմբի անդամներին՝ այս մարդը մեղսակից է դարձնում ձեզ իր գործած բոլոր...
Աղբյուր` Panorama.am
13:15
Ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով
Հայաստանի տարածքում նոյեմբերի 23-ի ցերեկը, 24-ին, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-27-ին հանրապետության շրջանների զգալի...
Աղբյուր` Panorama.am
13:03
Հայ-ռուսական հարաբերությունները հոգեվարքի մեջ են. Հայկ Խալաթյան
«Գաղտնիք չի, որ Հայաստանի իշխանությունները և Նիկոլ Փաշինյանը հայկական հասարակության մեջ ներդրել են ադրբեջանական նարատիվներ»,-...
Աղբյուր` Panorama.am
12:51
Ադրբեջանում գրանցված երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզում՝ 3-4 բալ ուժգնությամբ
Նոյեմբերի 23-ին, տեղական ժամանակով ժամը 12:10-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 08։10-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային  ծառայության...
Աղբյուր` Panorama.am
12:36
Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը
Երիտասարդ ֆերմեր Կարեն Գրիգորյանն ապրում և աշխատում է Արմավիրի մարզի Արազափ գյուղում։ Կարենն իր արտերի մշակման համար ձեռք է բերել ժամանակակից...
Աղբյուր` Panorama.am
12:18
Հայ-ադրբեջանական բանակցություններում որոշակի սառեցում կա. Սուրեն Սարգսյան
«Հայ-ադրբեջանական բանակցություններում որոշակի սառեցում կա, քանի որ ԱՄՆ դեպքում մի վարչակազմ, որը միջնորդ էր բանակցություններում, հեռանում...
Աղբյուր` Panorama.am
11:54
Իրական հնարավորություն կա, որ Թրամփը էսկալյացիայի կդիմի. Ջեյմս Կարդեն
ԱՄՆ-Ռուսաստան քաղաքականության հարցերով նախկին խորհրդական Ջեյմս Կարդենը կարծում է՝ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կարող է էսկալյացիայի...
Աղբյուր` Panorama.am
11:20
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի կազմում քաղհասարակության ներկայացուցիչների ներգրավման մասին
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի կազմում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ներգրավման մասին...
Աղբյուր` Panorama.am
10:56
Որոշում կայացրել եմ. Հովիկ Աղազարյան
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը մանդատը վայր դնել-չդնելու հետ կապված արդեն որոշում է կայացրել: Նա...
Աղբյուր` Panorama.am
10:38
Իշխանությունը բանակի կերպափոխման նոր հայեցակարգում ուղենիշ է սահմանել՝ հիմքում ունենալով 2 նպատակ. Աբրահամյան
Իշխանությունը բանակի կերպափոխման (հիմնական ուղենիշները) նոր հայեցակարգ է ընդունել, որի 8-րդ գլուխը վերնագրված է` Անցում արհեստավարժ բանակի: ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
10:28
«Գոյ» թատրոնի փակման փորձերը սպառնում են ազգային և առաջադեմ մշակութային կենտրոնների գոյությանը
Նոյեմբերի 25-ին, ժամը 15:00-ին, Վարչական դատարանում տեղի կունենա «Գոյ» թատրոնի գործով կարևոր դատական նիստ։
Աղբյուր` Panorama.am
10:19
Կամ Փաշինյանը թիմին ակնարկում է՝ անձնապես ինքը ստացել է «անվտանգության երաշխիք» կամ սկսում է «ներիշխանական» «թավշյա հեղափոխություն». Բադալյան
«Ամբողջ հարցն այն է, թե նա ի՞նչ պատասխանատվություն է պատրաստվում թողնել այսպես ասած թիմի վրա»:
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին
13:31 23/11/2024

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}