Եվրախորհրդարանը դատապարտել է Հայաստանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում, Ուկրաինայում և Ադրբեջանում Ռուսաստանի գործողությունները
Եվրախորհրդարանի (ԵԽ) արտաքին հարաբերությունների հանձնաժողովը դատապարտել է Ռուսաստանին ԵՄ-ի «Արևելյան գործընկերության» ծրագրի մաս կազմող երկրների (Հայաստան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա և Ադրբեջան,)տարածքում իր գործողությունների համար: Այս մասին հայտնում է RT-ն՝ հղում անելով բանաձևի նախագծին, որը ներկայացված է ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության հանձնաժողովի նախնական զեկույցում:
«Եվրախորհրդարանը դատապարտում է Ռուսաստանի անմիջական և անուղղակի մասնակցությունը տարածաշրջանում կամ նրա սահմանին զինված հակամարտություններին, օկուպացիաներին և ռազմական կուտակումներին»,-ասվում է փաստաթղթում:
Այնուամենայնիվ, բանաձևի նախագծում չի նշվում, թե որ իրադարձություններն են քննարկվում:
Եվրախորհրդի հանձնաժողովը նաև աջակցություն է հայտնել Արևելյան գործընկերության անդամ երկրներին և հատկապես նրանց՝ որոնք ընտրել են եվրոպական ինտեգրման ուղին (Ուկրաինա, Վրաստան և Մոլդովա), խնդրել է հարգել հիմնարար ազատությունները և շարունակել իրականացնել անհրաժեշտ բարեփոխումներ:
Փաստաթղթում նշվում է, որ ԵՄ-ի աջակցությունը կախված կլինի դրանց իրականացման հարցում գրանցված առարկայական առաջընթացից:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա