Հենրիխ Մխիթարյանն ու Ժերար Պիկեն շնորհավորել են Նիկիտա Սիմոնյանի 95-ամյակը
Այսօր՝ հոկտեմբերի 12-ին, ծննդյան տարեդարձն է նշում խորհրդային ֆուտբոլիստ, մարզիչ, այժմ ՌԴ ֆուտբոլային միության առաջին փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանը՝ համաշխարհային ֆուտբոլի լեգենդը։ Նա «Սպարտակի» և ԽՍՀՄ հավաքականի աստղն էր:
Նիկիտա Սիմոնյանին շնորհավորել են նաև Հայաստանի ֆուտբոլի հավաքականի և իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ու կատալոնական «Բարսելոնայի» իսպանացի պաշտպան Ժերար Պիկեն, որոնց շնորհավորական խոսքը հրապարակվել է Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի թվիթերյան էջում։
«Մեր սիրելի Նիկիտա Պավլովիչ, շնորհավորում եմ, ցանկանում եմ երջանկություն, հաջողություններ, երկար տարիների կյանք, որ միշտ մեզ ուրախացնեք ու լինեք սիրված։ Ցանկանում եմ ամենալավը ու հուսով եմ՝ շուտով կհանդիպենք»,- ասում է Հենրիխ Մխիթարյանը։
«Բարև, իմ ընկեր Նիկիտա Սիմոնյան, շնորհավոր ձեր 95-ամյակը։ Հույսով եմ, հիանալի օր կանցկացնեք՝ ընկերների ու ընտանիքի շրջանում։ Ձեզ ջերմ գրկում եմ Իսպանիայից»,- նշում է Պիկեն։
Генрих Мхитарян поздравляет Никиту Симоняна с 95-летием