Նուբար Աֆեյան․ Moderna-ն մտադիր չէ կիսվել իր COVID-19 պատվաստանյութի բաղադրատոմսով
Moderna-ն մտադիր չէ կիսել իր COVID-19 պատվաստանյութի բաղադրատոմսով, քանի որ ղեկավարները եկել են այն եզրակացության, որ ընկերության սեփական արտադրության ծավալների ավելացումը համաշխարհային մատակարարումն ավելացնելու լավագույն միջոցն է։ Այս մասին The Associated Press-ին տված հարցազրույցում ասել է Moderna ընկերության նախագահ Նուբար Աֆեյանը։
Նուբար Աֆեյանը նաև կրկնել է մեկ տարի առաջվա Moderna-ի ստանձնած պարտավորությունը․ համավարակի ժամանակ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ պատրաստող որևէ մեկի նկատմամբ արտոնագրային իրավունքի խախտում չիրականացնելու մասին:
Նշվում է, որ ՄԱԿ-ի առողջապահական գործակալությունը ճնշում է գործադրել Moderna-ի նկատմամբ՝ կիսվելու պատվաստանյութի իր բանաձևով, սակայն Աֆեյանը նշում է, որ ընկերությունը վերլուծել է, և որոշել ոչ թե կիսվել պատվաստանյութի ստեղծման տեխնոլոգիայով, այլ ընդլայնել արտադրությունը և միլիարդավոր լրացուցիչ դոզաներ հասցնել 2022 թվականին, հավելելով, որ բավարար հզորություն ունեն դրա համար։
«Moderna-ն զրոյական արտադրությունից դարձել է 1 միլիարդ դոզա մեկ տարվա ընթացքում։ Եվ մենք կարծում ենք, որ մենք կկարողանանք 1-ից հասցնել 3 միլիարդի 2022 թվականին։ Մենք կարծում ենք, որ ամեն ինչ անում ենք այս համաճարակին օգնելու համար»,-ասել է Աֆեյանը:
Նա նշել է, որ 2,5 միլիարդ դոլար (մոտ 2,1 միլիարդ եվրո) և 10 տարի ծախսվել է Moderna-ի COVID-19 պատվաստանյութը պատրաստող հարթակի մշակման վրա:
«Մյուսները միացան որսին, երբ սկսվեց COVID-19-ը, և մենք ուրախ ենք տեսնել, որ այդ պատճառով կարողությունները զգալիորեն ավելացել են»,-ասել է Աֆեյանը:
Վերջին քննադատությունների վերաբերյալ այն հարցին, որ Moderna-ն իր պատվաստանյութը տրամադրում է հիմնականում հարուստ երկրներին, Աֆեյանն ասել է, որ ընկերությունը «բավականին զգալի» արտադրանք է մատակարարել ավելի աղքատ երկրներին՝ հիմնականում ԱՄՆ կառավարության հետ աշխատանքի շնորհիվ:
«ԵՄ-ում և ԱՄՆ կառավարությունում կա ավելի շատ մատակարարում, քան նրանք կկարողանան օգտագործել»,-ասում է Աֆեյանը:
Բացի այդ, Moderna-ն մայիսին պարտավորություն է ստանձնել ՄԱԿ-ի կողմից աջակցվող պատվաստանյութերի ծրագրով նախատեսված Covax-ին ընդհանուր առմամբ 500 միլիոն դոզա օգնություն հատկացնել՝ ավելի աղքատ երկրների համար: Նա ասում է, որ հավանաբար 40 միլիոն դեղաչափը կսկսվի առաքվել այս տարվա վերջին երեք ամիսների ընթացքում, իսկ մնացածը ՝ հաջորդ տարի:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան