Ինչի դիմաց է ՌԴ-ն Վիկտորիա Նուլանդին հանել սև ցուցակից
ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորյա Նուլանդը Մոսկվայում է, որտեղ բանակցություններ է անցկացնում հոկտեմբերի 11-14-ը: Սակայն ամերիկացի դիվանագետը Մոսկվայի սև ցուցակում էր 2019 թվականից: Եվ որպեսզի Նուլանդը կարողանար հատել Ռուսաստանի սահմանը, երկու երկրները, հավասար հիմունքներով, պատժամիջոցների ցուցակներից հանել են մեկական անձի:
Այսօր արդեն, Ria-ի հողարդմամբ, ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտնել է, թե ինչի դիմաց են Նուլանդին թույլ տվել մտնել Ռուսաստան։
«ԱԳՆ սպառազինությունների չտարածման և վերահսկման վարչության փոխտնօրեն Կոնստանտին Վորոնցովը ԱՄՆ վիզա է ստացել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդի՝ ՌԴ մուտք գործելու դիմաց։ Մենք գոհ ենք, որ նման փոխանակում է տեղի ունեցել», - ասել է փոխնախարարը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին