Առաջարկվել է լուսացույցով չկարգավորվող հետիոտնային անցումների վրա տեղադրել լուսավորության համակարգեր
Այսօր տեղի է ունեցել ՀՀ նախագահի սեպտեմբերի 11-ի հանձնարարականի կատարման նպատակով, ՀՀ ոստիկանության պետի հրամանով ստեղծված ճանապարհային երթևեկության կարգավորման ոլորտում առկա խնդիրների մշտադիտարկման և բարեփոխումների ընթացքի համակարգման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Սամվել Հովհաննիսյանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:
Սամվել Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել հանձնաժողովի անդամներին և քաղաքացիներին` ակտիվ համագործակցության և բազմաթիվ առաջարկությունների համար:
Հանձնաժողովի անդամները ևս մեկ անգամ անդրադարձել են հանրային քննարկման դրված Երևանի Մոսկովյան և Իսահակյան փողոցների երթևեկությունը փոխելու` միակողմանի դարձնելու առաջարկին: Նշվել է, որ անհրաժեշտ է լուսացույցներ տեղադրել Իսահակյան-Նալբանդյան, Իսահակյան-Աբովյան և Իսահակյան-Տերյան խաչմերուկներում:
Քննարկվել են նաև Բաղրամյան-Մոսկովյան խաչմերուկում կղզյակի կառուցման դրական և բացասական կողմերը: Ըստ ճանապարհային ոստիկանության ներկայացուցչի` կղզյակը կօգնի խաչմերուկում տեղավորել մոտ 20 մեքենա ևս, Բաղրամյանից աջ` Մոսկովյան մտնող շարքը միշտ բաց կլինի: Քաղաքապետարանի ներկայացուցիչը նշել է, որ նախագիծը քննարկում են ճարտարապետները` հրապարակի ճարտարապետական տեսքը պահպանելու համար:
Առաջարկվել է լուսացույցով չկարգավորվող հետիոտնային անցումների վրա տեղադրել լուսավորության համակարգեր, որով գիշերային ժամերին վարորդների համար տեսանելի կլինի հետիոտնային անցումի տեղը:
Նիստի ընթացքում քննարկվել են նաև մի շարք փողոցներում երթևեկության փոփոխություններ կատարելու, տաքսիների, ճանապարհային երթևեկության խախտումների վերաբերյալ արձանագրված վարչական տուգանքներին և քաղաքային տրանսպորտին վերաբերող այլ հարցեր ևս:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան