COVID-19 համաճարակը 100 միլիոն մարդու աղքատության է հասցրել․ Անտնիո Գուտերեշ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը քննադատել է պատվաստանյութերի անհավասարությունը, ինչը, նրա խոսքով, նշանակում է, որ COVID-19 համաճարակի բեռը անհամաչափ ընկել է աղքատների վրա: Այս մասին գրում է Euronews-ը։
Գուտերեշը Արժույթի միջազգային հիմնադրամի նիստում ասել է, որ գլոբալ համերաշխությունը «բացակայում է գործողության մեջ», և որ հակամարտության գոտիներում և փխրուն պետություններում ապրող մարդիկ ամենից շատն են տուժում:
Նա նշել է, որ համաճարակի սկզբից 100 միլիոն մարդ հայտնվել է աղքատության մեջ, և որ չորս միլիարդը զրկվել է սոցիալական աջակցությունից, առողջապահությունից և աշխատանքի պաշտպանությունից:
Նման անհավասարությունը, ըստ Գուտերեշի, «պարարտ հող է ստեղծում բռնության և հակամարտությունների համար»:
ՄԱԿ-ի ղեկավարն ասել է, որ առանցքային խնդիրն այն է, որ մինչ զարգացած աշխարհին հասանելի է պատվաստանյութերն ու կարողացել է պատվաստել իրենց բնակչությանը, աղքատ երկրները դեռ չունեին այն, ինչ անհրաժեշտ է:
Նա կոչ է արել երկրներին պաշտպանել Առողջապահության համաշխարհային կազմակերպության COVID-19-ի դեմ պատվաստումների գլոբալ ռազմավարությունը, որի նպատակն է 2022 թվականին յուրաքանչյուր երկրում պատվաստել մարդկանց 70% -ին:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները