Քաղաքական 20:06 29/10/2015

Այն մասին, թե ինչ ծառայություններ են մատուցում գեներալներն Ալիևին

Հայ-ադրբեջանական սահմանին և շփման գծում թեև իրավիճակը վերջին օրերին համեմատաբար կայուն է, բայց բոլոր նախադրյալները կան ենթադրելու, որ առաջիկայում սրացումների դադար չի նկատվի:

Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ մինսկի խմբի համանախագահներն այսօր հրապարակեցին տարածաշրջանային այցին հետևած հերթական հայտարարությունը , որտեղ միակ արժեքավոր տեղեկությունն այն է, որ նրանց հաջողվել է մինչև տարեվերջ նախագահների մասնակցությամբ գագաթաժողով կազմակերպելու հարցում պայմանավորվածություն ձեռք բերել: Ինչ վերաբերում է սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին արձանագրված լարվածությանը, համանախագահները հերթական անգամ բավարարվել են դրա անընդունելիությունն արձանագրելով:

Պետք է նկատել, որ միջադեպերի հարցում Իլհամ Ալիևի վարչակարգն ավելի ազնիվ է, քան քաղաքական կոռեկտությանը տուրք տվող միջնորդները: Ալիև կրտսերը և իր կողմից կառավարվող վարչակարգը երբեք չեն ժխտել, անգամ հրապարակային հայտարարություններում հաստատել են այն իրողությունը, որ միջադեպերն ադրբեջանական նախաձեռնության հետևանք են: Իսկ ահա միջնորդներն այս հարցում ոչ մի կերպ կողմնորոշվել չեն կարողանում:

Ինչևէ: Միջնորդներից գերճիգեր ակնկալելն անօգուտ է, մանավանդ որ նրանք պնդել և պնդում են, որ կողմերն իրենք պետք է փնտրեն լուծումը, իսկ իրենց առաքելությունը միայն նպաստելն է:

Այս համատեքստում հայկական կողմի համար առարկայականն Ադրբեջանի վարքագծի մոտիվները հասկանալն է, այլ ոչ միջնորդների պահվածքը քննադատելը: Այս հարցում, ցավոք, դեռևս վերջնական ախտորոշում չկա, ինչն էլ թույլ է տալիս, որպեսզի ալիևյան վարչակարգը շարունակի իր «սադրիչ նախաձեռնությունները»:

Հայկական միջավայրում, ինչ-որ տեղ նաև միջազգային հանրության մոտ, գերիշխող է այն տպավորությունը, թե պարբերաբար սադրանքներ կազմակերպելով, ըստ որում՝ հաճախ մահացու ելքով, ադրբեջանական կողմը փորձում է ցույց տալ, թե հակամարտությունը «սառեցված» չէ: Թեև այս թեզը կյանքի իրավունք ունի, և մեծ հաշվով համապատասխանում է իրականությանը, բայցևայնպես հակված ենք կարծելու, որ այն ընդամենը ածանցյալ էֆեկտ է, իսկ սադրանքներն ավելի խորը պատճառներ ունեն:

Բանն այն է, որ ղարաբաղյան հիմնախնդիրը՝ հատկապես Ադրբեջանի իշխանությունների տեսանկյունից դիտարկելիս հաճախ հայտնվում ենք մոլորության մեջ՝ համարելով, որ Ալիևն ու իր ենթականերն անձնազոհ մարտի են բռնվել «պատմական արդարությունը վերականգնելու համար», որի տակ, բնականաբար, քարոզվում է հայերի եկվոր լինելու թեզը: Մինչդեռ իրականությունն առավել քան պարզունակ է. Ղարաբաղն Ալիևի ու կոմպանիայի համար ոչ թե նպատակ է, այլ միջոց՝ իշխանությունը պահպանելու միջոց: Մնում է հասկանալ, թե ինչով են սահմանային միջադեպերն օգնում Ալիևի իշխանության ամրապնդմանը:

Ֆորմուլան շատ պարզ է: Մինչ վերջերս, երբ Ալիևյան կլանն աշխարհին ապահովում էր հեշտ կոնվերտացվող ապրանքով՝ էներգակիրենրով, խնդիրները քիչ էին. դրսում անհրաժեշտ մարդկանց բերանն էր փակվում (պայմանականորեն՝ սև խավիարով), իսկ ներսում հայրենակիցների ախորժակն էր բավարարվում (էներգակիրներից ստացված եկամուտների չնչին մասով): Վերջին մեկ-երկու տարում իրավիճակը փոխվել է. էներգակիրների արդյունահանման ֆիզիկական ծավալների նվազմանը զուգահեռ, շուկայում գրանցվել է գների կրկնակի անկում: Սա բազմապատկել է վարչակարգի հոգսերը. մի կողմից անհրաժեշտ է բավարարել համաքաղաքացիների լայն բացված ախորժակը, իսկ մյուս կողմից՝ հետ մղել միջազգային հանրության «անսպասելի» հարձակումները:

Կարիք չկա բացատրելու, թե ինչպես են ղարաբաղյան ճակատից ստացվող լուրերը երկրի ներսում կոնվերտացվում քաղաքացիների լոյալության ու հնազանդության: Սա փորձված տեխնոլոգիա է:

Իսկ ահա արտաքին ճակատում «թեման վաճառելը» նոու-հաու է: Բանն այն է, որ «խավիարի գործոնի» ազդեցության անկմանը հակադարձ համեմատական տեմպով աճում են Բաքվի վրա արտաքին՝ հատկապես արևմտյան ճնշումները: Բնականաբար՝ կապված մարդու իրավունքների, քաղաքացիական հասարակության և առհասարակ քաղաքական համակարգի հետ: Այնպես չէ, որ Ադրբեջանում այս խնդիրները նոր են, պարզապես վարչակարգի «անվճարունակությունը» դրանք բերել է առաջին պլան: Ու հիմա, Ալիև կրտսերը փորձում է նավթին ու խավիարին փոխարինողներ գտնել: Եվ քանի որ մեր դարաշրջանում առաջադեմ մարդկությանն ամենաշատը հուզում է խաղաղությունը, Իլհամը փորձում է Արևմուտքի վրա հենց խաղաղություն էլ վաճառել:

Ակնհայտ է, որ Ադրբեջանն ի թիվս այլոց չի ուզում և պատրաստ չէ լայնածավալ կոնվենցիոնալ պատերազմի: Իսկ ահա փոքրիկ սադրանքներով կարելի է Արևմուտքին ստիպել, որպեսզի Ադրբեջանի հետ հարաբերություններում վերանայեն օրակարգն ու տարատեսակ այլախոհների ազատությունը պահանջելու փոխարեն, խաղաղություն աղերսեն: Այլ կերպ ասած՝ շփման գծում սադրանքներով Իլհամ Ալիևն ու իր վարչակարգն արտաքին աշխարհի հետ հարաբերվելու օրակարգ են ստեղծում, որն ավելի քան շահեկան է իրենց համար:

Ասվածի վառ ապացույցն այն է, որ վերջին մեկ-երկու տարիներին գրանցված միջադեպերի ընդհանրություն է: Եթե Ալիևն ու իր սպասարկու գեներալները դրանք նախաձեռնեին բացառապես հակամարտությունը տաք պահելու նպատակով, նորամուծությունների կարիք չէր զգացվի: Մինչդեռ ամեն մի նոր միաջդեպ այլևս կրում է «աննախադեպ» որոշիչը, ինչն էլ բարձրացնում է Ալիևի կողմից վաճառքի հանված խաղաղության գինը:

Թվում է, թե ստեղծված իրավիճակում ոչ միջազգային հանրությունը, ոչ հայկական կողմերը չունեն այլ անելիք, քան Բաքվի թելադրած կանոններով խաղալը: Բայց դա այդքան էլ այդպես չէ: Միջազգային հանրությունն իր մեջ ուժ պետք է գտնի և դադարի «դատարկ խաղաղություն» առնելը:

Ինչ վերաբերում է հայկական կողմերին, ապա ելքն ակնհայտ է. պետք է նույնպես խաղաղություն վաճառել, բայց ոչ թե միջազգային հանրությանը, այլ հենց Բաքվին: Ի վերջո Ալիևի կամակատար գեներալներն իրենք են պնդում, որ պատերազմն ամենաշատը հարվածելու է հենց իրենց անձնական բիզնեսին:


Արմեն Մինասյան, քաղաքագետ



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:07
Մեկ օրում վարելու իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու 35 դեպք է գրանցվել
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 8-ից 9-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության...
Աղբյուր` Panorama.am
10:51
Ադրբեջանի իշխանական հեռուստաընկերությունը Հառիճավանքը ներկայացնում է ադրբեջանական ժառանգություն
Փորձ է արվում հերքելու հայերի՝ որպես առաջին քրիստոնյա ազգ լինելը։
Աղբյուր` Panorama.am
10:38
Ադրբեջանն ակնհայտ «տաքացնում է մկանները». Աբրահամյան
«Հայաստանին ու Հայաստանի իշխանություններին մշտապես աջակցման և սատարման խոսքեր շռայլող դերակատարները, եթե անկեղծ են իրենց մոտեցումներում,...
Աղբյուր` Panorama.am
10:31
Լուկաս Սելարայանը վերադարձել է արգենտինական «Բելգրանո»
«Ես արդեն տանն եմ, շատ երջանիկ և պատրաստ եմ հիանալի տարի անցկացնել»
Աղբյուր` Panorama.am
10:21
Չադի նախագահի նստավայրի վրա հարձակման հետևանքով կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ
«ՌԻԱ նովոստին» ստացել է Չադում նախագահական նստավայրի մոտ տեղի ունեցած փոխհրաձգության վայրից առաջին կադրերը։ Կադրերում երևում են...
Աղբյուր` Panorama.am
09:48
Քաոս է. Լոս Անջելեսում զոհերի թիվը կարող է ավելանալ
Ուժեղ քամին ու արագորեն տարածվող անտառային հրդեհները քաոս են ստեղծել Լոս Անջելես նահանգում։ CNN-ի փոխանցմամբ, նահանգապետը հայտարարել է հինգ...
Աղբյուր` Panorama.am
09:34
Արամ Առաջինը կապ է հաստատել ԱՄՆ-ում հայ համայնքի հետ
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս  Արամ Առաջինը  կապ է հաստատել Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան Հայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Գեղամ...
Աղբյուր` Panorama.am
09:22
59-ամյա Տիգրան Քեոսայանը կլինիկական մահից հետո կոմայի մեջ է հայտնվել
Ռեժիսոր և հեռուստահաղորդավար Տիգրան Քեոսայանը կլինիկական մահից հետո կոմայի մեջ է։ Այս մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է նրա կինը՝ Մարգարիտա...
Աղբյուր` Panorama.am
09:22
Չարենցավանում մառախուղ է
Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ...
Աղբյուր` Panorama.am
09:20
ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
Լոս Անջելեսի անտառային հրդեհներից ավերվել են շենքեր,  հարյուրավոր հայեր են կորցրել իրենց բնակարանները, բիզնես հաստատությունները: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
09:18
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 9-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Ժողովուրդ». Ի՞նչ նպատակով է Փաշինյանը խուսափում հանրայնացնել արցախյան բոլոր ժամանակների բանակցությունների փաստաթղթերը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ո՞ւմ համար կամ ի՞նչ նպատակով է Նիկոլ Փաշինյանը խուսափում հանրայնացնել արցախյան բոլոր...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Ժողովուրդ». Ինչ նվերներ է ստացել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այն բանից հետո, երբ պաշտոնյաները սկսեցին հայտարարագրել իրենց ստացած նվերները, խիստ զարմանալի...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». Մասնագետները իրատեսական չեն համարում 2025 թվականի բյուջեի պլանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի պետական բյուջեի նախագծերն այնքան խարխլված են, որ ամեն տարի դեֆիցիտն ավելանում է,...
Աղբյուր` Panorama.am
08:55
Հունվարի 9-ին փոխանակման կետերում դոլարի և ռուբլու փոխարժեքներն աճել են, եվրոյինը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 9-ին ժամը 08:45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 393 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
08:53
«Ժողովուրդ». Քննչական կոմիտեում կադրային ջարդը շարունակվում է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ քննչական կոմիտեում կադրային ջարդը շարունակվում է։ Գլխավոր դատախազության կադրերը շարունակում...
Աղբյուր` Panorama.am
08:46
Լրիվ կրկես
Ճարտարապետ Արսեն Կարապետյանը իր սոցէջում  աանդրադարձ է արել փոխքաղաքապետի երեկվա ասուլիսին, որի ընթացքում, կարելի է ասել՝ քաղաքապետարանի...
Աղբյուր` Panorama.am
08:00
Մոռանալ Նիկոլին
Էրդողանն ու Ալիևը իրար հերթ չեն տալիս տարածաշրջանը իրենցով անելու համար։ Ալիևը որոշել է իր հնարած ֆաշիզմը ոչնչացնել ուրիշի երկրում, Էրդողանն էլ...
Աղբյուր` Panorama.am
23:09
Արմեն Գևորգյանը դիմավորել է Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանին
ՀՀ Անվտանգության խորհրդի ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրության մեջ ասվում է. «Հունվարի 8-ին Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական...
Աղբյուր` Panorama.am
23:02
Ինչ տեսքով է Աննա Հակոբյանը մասնակցել Ալեն Սիմոնյանի ծննդյան արարողությանը
Աննա Հակոբյանը Ինստագրամի իր էջի սթորի բաժնում է կիսվել լուսանկարների նոր շարքով: Ամենայն հավանականությամբ դրանք արվել են հունվարի 5-ին,...
Աղբյուր` Panorama.am
22:44
Շատ խոշոր և նշանակալի մի քանի ահաբեկչություններ են կանխվել ԱԱԾ-ի կողմից.Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Ազգային անվտանգության ծառայություն և մասնակցել Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր...
Աղբյուր` Panorama.am
21:55
ԵՄ դիտորդական առաքելությունը հայ-ադրբեջանական սահմանին արտասովոր տեղաշարժեր չի գրանցել
ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունից հայտնում են. «ԵՄ առաքելության պարեկային խմբերը հայտնել են, որ իրավիճակը հայ-ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
21:45
Էրդողան. Թուրքիան հանդես է գալիս Հարավային Կովկասում կայուն խաղաղության ապահովման օգտին
Թուրքիան հանդես է գալիս Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման օգտին և միշտ լինելու է Ադրբեջանի կողքին։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
21:25
Այս ռեժիմի գոյության պայմաններում, մենք պարբերաբար պարտվելու ենք. Ստեփան Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Երբ խոսում են բազմաբևեռ աշխարհակարգի մասին, դրա բովանդակությունը լավ չի ըմբռնում։ Բազմաբևեռ...
Աղբյուր` Panorama.am
21:12
Ողբերգшկան դեպք՝ Երևանում. սեփական տան բակում հայտնաբերվել է տանտիրուհու մшրմինը
Հունվարի 7-ին, ժամը 17:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի...
Աղբյուր` Panorama.am
20:54
Համարել սա հաջողված պիլոտային ծրագիր, մեղմ ասած, անհեթեթ է․ Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ համահիմնադիր Անուշ Պողոսյանը գրում է․ «Մի քանի նկատառում էլեկտրոնային դեղատոմսերի դուրս...
Աղբյուր` Panorama.am
20:45
Զորեղ կամքով, հույսով և հավատքով դիմակայել առկա բոլոր փորձություններին ու դժվարություններին․ Վեհափառ
Հունվարի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով հանդիպում է...
Աղբյուր` Panorama.am
20:35
Կուլիսային պայմանավորվածություններն ակնհայտորեն կարևոր հիմք հանդիսացան Արցախի ողբերգության համար․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան
Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը «Եվրոպական պահպանողական» պարբերականի հետ զրույցում խոսել է Արցախի պատմության,...
Աղբյուր` Panorama.am
20:21
Սևանից դեպի Հրազդան ավտոճանապարհին, Արթիկի և Անիի տարածաշրջաններում մառախուղ է
Հունվարի 8-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Սևանից դեպի Հրազդան ավտոճանապարհին, Արթիկի և Անիի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
11:00 09/01/2025

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}