ՄԻԵԴ-ը մերժել է բլոգեր Լապշինի գործով Ադրբեջանի բողոքը
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատը՝ 5 դատավորներով, հոկտեմբերի 11-ին կայացած նիստում որոշել է մերժել Ադրբեջանի վերաքննիչ բողոքը «Լապշինն ընդդեմ Ադրբեջանի» ՄԻԵԴ վճռի դեմ։
Այսպիսով Լապշինի գործով մայիսի 20-ին հրապարակված ՄԻԵԴ վճիռը դառնում է վերջնական։
Հիշեցնենք, որ ՄԻԵԴ-ը միաձայն որոշել էր, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտումներ՝ (կյանքի իրավունք. արդյունավետ քննություն կատարելու պարտավորություն)։
ՄԻԵԴ-ը հաստատել էր, որ առկա բժշկական և այլ ապացույցները պարզ ցույց են տալիս, որ դիմումատուի կյանքը լուրջ և անմիջական վտանգի տակ է եղել։
ՄԻԵԴ-ը որոշել է, որ Ադրբեջանը պետք է Լապշինին վճարի 30 հազար եվրո՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում։
Գործը վերաբերում է ռուս-հրեա ծագմամբ ճանապարհորդ, բլոգեր Ալեքսանդր Լապշինին, որի նկատմամբ Ադրբեջանը գործ էր հարուցել՝ Լեռնային Ղարաբաղ այցելելու համար։ Վերջինս ձերբակալվեց Բելառուսում 2017 թվականին հունվարին ու արտահանձնվեց Ադրբեջանին։ Ադրբեջանում Լապշինի նկատմամբ բանտում մահափորձ տեղի ունեցավ, ինչն էլ արձանագրվել է ՄԻԵԴ կողմից։
2017 թվականի հուլիսի 20-ին Լապշինն Ադրբեջանում դատապարտվել էր երեք տարվա ազատազրկման։ Միջազգային ճնշումներից հետո 2017 թվականի սեպտեմբերի 11-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել է հրամանագիր Ալեքսանդր Լապշինին համաներում շնորհելու մասին։ Լապշինը մոր՝ Բելա Լապշինայի հետ Բաքու-Թել Ավիվ չվերթով մեկնել է Իսրայել։
Հարակից հրապարակումներ`
- Լապշինն Արցախբանկի իր հաշվեհամարին կփոխանցի Բաքվից ստացած 30 հազար եվրոն
- «Լապշինն ընդդեմ Ադրբեջանի» գործով ՄԻԵԴ-ը հաստատեց Բաքվի բանտում Լապշինի դեմ սպանության փորձի կատարումն ու դաժան խոշտանգումները
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան