Մակրոն․ Ֆրանսիան 2030թ-ին կունենա միջուկային ռեակտոր, կանաչ ջրածնի կայաններ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այսօր հայտարարել է, որ մինչև 2030 թվականը Ֆրանսիան պետք է առաջատար լինի ածխածնային էներգիայի արտադրության մեջ և մինչ այդ կկառուցի մեկ փոքր մոդուլային ռեակտոր, ինչպես նաև երկու մեգագործարան՝ կանաչ ջրածնի արտադրության համար: Այս մասին գրում է Reuters-ը։
«Մինչև 2030 թվականը մենք պետք է կանաչ ջրածնի առաջատար լինենք»,- նշել է Մակրոնը:
Նա ասել է, որ Եվրոպան երբեք չի ունենա վերականգնվող էներգիայի բավարար հզորություն` շարժունակության համար բավարար կանաչ ջրածին արտադրելու համար, և որ Ֆրանսիայի ատոմակայանները էլեկտրոլիզի միջոցով կանաչ ջրածնի արտադրության համար կարևոր ակտիվ են։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները