Ի նշան բողոքի՝ Լուսինե Սահակյանը լքեց դատական նիստերի դահլիճ
ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը մինչ օրս հնարավորություն չի ունեցել ծանոթանալ քրեական գործի նյութերին, որովհետև նրան չեն տրամադրել ո՛չ ամբողջական փաթեթը, ո՛չ էլ ծանոթանալու համար ողջամիտ ժամկետ։
Այդ մասին դատարանի դահլիճում հայտարարեց Լուսինե Սահակյանն ու ավելացրեց, որ պատրաստվում է դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել։
Դատարանը փորձեց անցնել մեղադրական եզրակացության եզրափակիչ մասի հրապարակմանը, սակայն պաշտպան Լուսինե Սահակյանը, ի նշան բողոքի դատավորի գործողություններից, լքեց դատական նիստերի դահլիճը։
Դատարանն ստիպված էր հետաձգել նիստը մինչև հոկտեմբերի 19-ը, ժամը 13։00-ն։
Հարակից հրապարակումներ`
- Դատարանը թույլ չտվեց Արմեն Գևորգյանին մեկնել Մոսկվա
- Դատարանը թույլ չտվեց Արմեն Գևորգյանի գործուղման համար փոխանցված և չծախսված գումարը վերադարձնել ԱԺ-ին
- Կոչուբաևի հորդորը՝ Դանիբեկյանին. Խուսափել դատական նիստերն ահնարկի ձգձգելու գործելաոճից
- Լուսինե Սահակյանը՝ Դանիբեկյանին. Ես հարգում եմ իմ մասնագիտությունը
- Լուսինե Սահակյանը՝ Դանիբեկյանին. Իրականացրեք արդարադատություն
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին