12.10.2021. Կորոնավիրուսով 44 հիվանդ է մահացել
Երեկ կատարվել է 7472 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 903 նոր դեպք:
«Ունենք 897 առողջացած, 43 մահվան դեպք: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1228 է»,-հայտնում են առողջապահության նախարարությունից։
Հոկտեմբերի 12-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 273 860 դեպք, որոնցից 250 055-ն` առողջացած, 5618-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 16 959 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 818 603 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- 11.10.2021. Կորոնավիրուսով վարակվել է 601 մարդ, մահացել է 26 հիվանդ
- 09.10.2021. Կորոնավիրուսով 31 հիվանդ է մահացել
- 08.10.2021. ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվել է 1202 մարդ, որից 33-ը մահվան ելքով
- 07.10.2021. ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսի 1309 նոր դեպք, մահացել է 30 հիվանդ
- 06.10.2021. ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսի 1155 նոր դեպք, որից 21-ը մահվան ելքով
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները