Կառավարությունից որևէ նախաձեռնություն ԱԺ չի եկել անվտանգային հարցերի շուրջ.Գեղամ Մանուկյան
«44-օրյա պատերազմից հետո իշխանությունը պարբերաբար խոսել է անվտանգային հարցերի մասին, ԶՈՒ-երում բարեփոխումների անհրաժեշտության մասին, բայց 2 ամսից ավելի է ՀՀ կառավարությունից որևէ նախաձեռնություն ԱԺ չի եկել անվտանգային հարցերի շուրջ»,- հրավիրված ասուլիսում այսօր ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Նրա խոսքով՝ այն ամենը, ինչը իշխանության ներկայացուցիչները խոսում են ամբիոններից, իրականում գործանական դաշտ չի տեղափոխվում։
Մանուկյանը հայտնեց, որ արտահերթ նիստ գումարելու նախաձեռնությունն արդեն ընդդիմության երկրորդ փորձն է, որը հանդիպում է հանձնաժողովի նախագահի և Կառավարության խոչընդոտին։
«Հայաստան» խմբակցության պատգամավորը նաև ասաց, որ պատգամավորները հնարավորություն չունեն բյուջեի նախագծին ամբողջությամբ ծանոթանալու, այն դեպքում, երբ նրանք պարտավոր են և իրավունք ունեն գաղտնիության ստորագրություն դնել, որից հետո իրավունք ունեն ծանոթանալ և՛ բյուջեի նախագծի գաղտնի բաժնին՝ անվտանգության ծախսերի հետ կապված, և՛ բազմաթիվ այլ հարցերի:
«Մեզանից դեռ օգոստոսից դիմած որևէ պատգամավոր մինչև հիմա այդ իրավունքը չի ստացել։ Հիմա բյուջեի նախագիծը եկել է ԱԺ, մենք հնարավորություն չունենք՝ ամբողջությամբ ծանոթանանք»,-հյատարարեց Գեղամ Մանուկյանը։
Հարակից հրապարակումներ`
- Հոկտեմբերի 15-ին ընդդիմությունը հրավիրել է հանձնաժողովի նիստ ՀՀ հարավ-արևելյան սահմանի խնդրով . Արթուր Ղազինյան
- Ըննդիմադիր պատգամավորները պահանջում են հանձնաժողովի նիստ հրավիրել ու ԱԱԾ տնօրենին լսել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան