Կառավարության շենքի դիմաց բողոքում են կառուցվելիք բնակելի շենքի խաբված շահառուները
Այս պահին բողոքի ակցիա է տեղի ունենում ՀՀ կառավարության շենքի դիմաց:
Կառավարության շենքի դիմաց են հավաքվել «Ասիամեգաստրոյ» ՍՊԸ-ի կողմից կառուցվելիք բազմաֆունկցոնալ բնակելի շենքի շահառուները: Ըստ ցուցարարների՝ կառուցապատողներն արդեն երկու տարի է խաբում են 90 բնակարանատիրոջ և չեն կառուցում խոստացած շենքը: Նրանց խոսքով իրենք վճարել են բնակարանների գումարը, սակայն այդպես էլ բնակարան չեն ստացել և այս պահին ո՛չ կառուցապատողը կա, ո՛չ էլ տները։
Գնորդ ընտանիքների ներկայացուցիչներն իրնեց խնդրի վերաբերյալ ակնկալում են պատասխաններ ստանալա կառավարությունից: Վերջիններս հրաժարվում են պատասխանել լրագրողների հարցերին՝ պատճառաբանելով, որ սպասում են կառավարության ներկայացուցիչների արձագանքին՝ հույս ունենալով, որ իրենց խնդիրը կլուծվի:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին