Ահազանգ՝ զինվորականներին պարտադրում են պատվաստվել․Yerevan.Today
Պատվաստումների հետ կապված լարվածությունը հասել է ՊՆ։ Այսօր Yerevan.Today-ի խմբագրություն են ահազանգել զինվորականներ` հայտնելով, որ իրենց զորամասում ներքին կարգով պարտադրում են պատվաստված լինելու թերթիկ ներկայացնել։
«Մեզ ահազանգած զինվորականները հայտնեցին, որ իրենց շրջանում մտավախություն կա, որ պատվաստումից հրաժարվելու դեպքում լարվածություն կարող է առաջանալ զինվորականների և նրանց հրամանատարական կազմի միջև։ Ասել են, թե հրաժարվելու դեպքում զորամասում խնդիրներ կունենան։
Պաշտպանության նախարարությունը, սակայն, նշում է, որ նման բան չկա և մեզ հայտնած տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։ «Նման ցուցում չկա, կա այն ցուցումը, որը կա մյուս բոլոր պետական գերատեսչություններում։ Աշխատակիցներին ասվել է՝ կա՛մ պետք է աշխատանքի ներկայանալ թեստի արդյունքներով, կա՛մ պատվատված լինելու մասին թղթով»,- հերքեցին ՊՆ-ից։
Հիշեցնենք, որ ըստ առողջապահության նախարարի որոշման՝ հոկտեմբերի 14-ից աշխատողները գործատուին պետք է ներկայացնեն պատվաստման սերտիֆիկատ կամ յուրաքանչյուր 14 օրը մեկ՝ COVID-19-ի ՊՇՌ հետազոտության բացասական արդյունք, իսկ հակացուցումների դեպքում՝ տեղեկանք»,- գրել է Yerevan.Today-ը։
Հարակից հրապարակումներ`
- «Մարդկանց չի կարելի բժշկական փորձի ենթարկել»․ հանրահավաք ՝ ընդդեմ պարտադիր պատվաստումների
- Այլընտրանքային նախագծեր խումբ. Հրատապ՝ պատվաստումների մասին
- ԱԱԾ-ին և ոստիկանությանը՝ կեղծ պատվաստումների մասին ես էլ ահազանգ չլսեմ. Փաշինյան
- Վարչական լծակները գործադրեք, պետք է պատվաստումը գնա առաջ. Փաշինյան
- Խորհրդակցություն-հավաք՝ Covid-19-ի դեմ պատվաստումների մասին. ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան