«Ժողովուրդ». «Ապրելու երկիր» կուսակցությունը թեկնածուներ կառաջադրի ՏԻՄ ընտրություններում
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ապրելու երկիր» կուսակցությունն աշխատում է թեկնածուներ առաջադրել առաջիկայում Հայաստանի մի շարք համայնքներում անցկացվելիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին: Նորաստեղծ կուսակցությունը թեև համակիրների ու թեկնածուների մեծ բազա չունի, բայց նախկին ԼՀԿ-ական Մանե Թանդիլյանի ու «Առաքելություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Մեսրոպ Առաքելյանի համատեղությամբ հիմնադրված կուսակցությունը թեկնածուներ կարողանում է գտնել: «Ապրելու երկրի» Մեղրիի թեկնածուն, օրինակ, Արմեն Հայրապետյանն է, որ 2018-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին առաջադրվել է ԼՀԿ-ի ցուցակով:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ խորհրդարանական վերջին՝ 2021-ի արտահերթ ընտրություների ժամանակ էլ «Հայաստան» դաշինքին է աջակցել: Ավելին՝ ըստ մեզ հասած լուրերի՝ Մեղրիի նախկին քաղաքապետը՝ ձերբակալված Մխիթար Զաքարյանը, ու նրա շրջապատն ամեն ինչ անում են Հայրապետյանին օգնելու համար:
Մեզ հետ զրույցում «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը հաստատեց՝ Հայրապետյանն, այո, թեև անկուսակցական է եղել, բայց 2018-ին ԼՀԿ-ի հետ է համագործակցել: «Որևէ խնդիր չեմ տեսնում, որ նախկինում՝ 2018-ի ընտրություններին, այլ կուսակցության հետ ինչ-ինչ համագործակցություն է ունեցել: Այդ մասով տարբեր շահարկումներ են եղել, բայց ավելին մեկնաբանելու հարկ չկա»,- հավելեց նա:
Առաքելյանը չհերքեց, որ 2021-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին Հայրապետյանը սատարել է «Հայաստան» դաշինքին, բայց բացառեց ու սուտ տեղեկություն անվանեց լուրը, թե Մեղրիի նախկին քաղաքապետ Զաքարյանն ինչ-որ կերպով աջակցում է իրենց թեկնածուին: Հավելենք, որ «Ապրելու երկիր» կուսակցության թիկունքոմ կանգնած է ռուսաստանաբնակ գործարար Ռուբեն Վարդանյանը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում