Առուշ Առուշանյանն ազատ չի արձակվի
Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանն ազատ չի արձակվի։ Վերաքննիչ քրեական դատարանը, դատավոր Մհեր Արղամանյանի նախագահությամբ, մերժել է Առուշանյանի կալանավորումն անփոփոխ թողնելու և նրան գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը մերժելու մասին առաջին ատյանի դատարանի որոշման դեմ բողոքը։
«Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ, դատական նիստին չի մասնակցել անգամ դատախազը՝ գրավոր տեղեկացնելով, որ զբաղված է ու դեմ չէ, որ իր բացակայությամբ քննվի պաշտպանական կողմի բողոքը։
Առուշ Առուշանյանը կալանավորված է հուլիսի 16-ից: Գորիսի քաղաքապետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասով:
«ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավար, «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 32-րդ համարը զբաղեցնող Ա.Ա.-ն, հիշյալ դաշինքի օգտին առավելագույն քվեներ ապահովելու և ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու անձնական և խմբային շահերից ելնելով` նախապատրաստել է ծանր հանցագործություն, այն է` երկու և ավելի ընտրողի կաշառք տալը»,- այս մասին հայտնել են ՀՔԾ-ից:
Հարակից հրապարակումներ`
- Ինչո՞ւ եք Առուշանյանին կալանավորել, իսկ Արմեն Խաչատրյանի և մյուսների համար որևէ խնդիր չեք տեսնում. Աննա Գրիգորյան
- Առուշ Առուշանյանի նկատմամբ քրգործի նախաքննությունն ավարտվել է
- Գորիսում պոկել և վնասել են Առուշ Առուշանյանի նախընտրական պաստառները
- Գնում եմ ընտրության, քանի որ սկսածս գործը կիսատ թողնել չեմ կարող. Առուշ Առուշանյան
- Առուշ Առուշանյանի կալանավորման որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել
- Առուշ Առուշանյանը կմնա կալանավորված
- Առուշ Առուշանյանի խափանման միջոցի փոփոխման հարցով դատարանի որոշումը՝ այսօր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան