Դավիթ Տոնոյանին կալանավորելու որոշման դեմ բողոքը Տիգրան Սահակյանը մակագրել է ինքն իրեն
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին կալանավորելու որոշման դեմ բողոքը Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Տիգրան Սահակյանը մակագրել է ինքն իրեն։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացել է Տոնոյանի փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանից։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Դավիթ Տոնոյանը մեղադրվում է 2,277,323,840 ՀՀ դրամ գումար հափշտակելու և կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու մեջ։ Վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին, որը դատավոր Մնացական Մարտիրոսյանի կողմից բավարարվել է։
Կալանավորման որոշման հրապարակումից հետո Դավիթ Տոնոյանը տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ, որտեղ և այս պահին գտնվում է։
Դատարանի որոշման դեմ պաշտպանները վերաքննիչ բողոք են ներկայացրել՝ վիճարկելով թե՛ հիմնավոր կասկածի, թե՛ կալանավորման հիմքերի առկայության հարցը։ Բողոքը դատարանի նախագահ Տիգրան Սահակյանը երեկ մակագրել է ինքն իրեն և դատական նիստի օր նշանակել հոկտեմբերի 15-ին՝ ժամը 14.00-ին։
Հարակից հրապարակումներ`
- Նարեկ Սամսոնյան. Ի՞նչ միջպետական սկանդալով է սպառնում Դավիթ Տոնոյանը
- «Ժողովուրդ». Դավիթ Տոնոյանի լռությունը կապված է Նիկոլ Փաշինյանի անձի հետ
- Սրա մասին պետք է խոսի ինքը՝ Դավիթ Տոնոյանը. Ղազինյան
- Փաստաբանական խումբ. Դավիթ Տոնոյանը պայքարելու է հանուն արդարության, իր անմեղության և բարի համբավի վերականգման համար
- Դավիթ Տոնոյանի, Օնիկ Գասպարյանի, Ջալալ Հարությունյանի անվտանգությունը պետք է լիարժեքորեն ապահովվի. Տիգրան Աբրահամյան
- Հույս ունեմ, որ ժամանակը կգա և Օնիկ Գասպարյանը, Դավիթ Տոնոյանը, Ջալալ Հարությունյանը կխոսեն. Տիգրան Աբրահամյան
- «Ժողովուրդ». Եթե կրկին կալանքի տանեն Դավիթ Գալստյանին, նրա հետևից «գնալու են» Արտակ Դավթյանը, Դավիթ Տոնոյանը և այլ պաշտոնյաներ
- Դավիթ Տոնոյանը կալանավորվեց երկու ամսով
- ԱԱԾ. Դավիթ Տոնոյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
- Դատախազությունը չի հերքում Դավիթ Տոնոյանի հնարավոր ձերբակալության մասին լուրը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան