ԼՂ հիմնախնդրի լուծումը տեսնում ենք միայն խաղաղ բանակցությունների միջոցով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատով․ Միրզոյան
«Պետք է գոհունակություն հայտնեմ, որ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հերթական նստաշրջանի աշխատանքներին զուգահեռ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ տեղի ունեցավ հանդիպում՝ ինչպես առանձին ՀՀ ԱԳ նախարարի, այնպես էլ Ադրբեջանի ու համանախագահների միջև, որին հաջորդեց արդեն համատեղ հանդիպումը (ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների-խմբ․)»,-այս մասին ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հնարավոր առաջիկա հանդիպման ու նրանց հովանու ներքո Ադրբեջանի գործընկերջ հետ հանդիպման մասին հարցին։
Միրզոյանն ասաց, որ ՀՀ-ն ողջունում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում խաղաղ բանակցությունների վերսկսումը։
«Մենք տեսնում ենք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծումը միայն այս ֆորմատով, խաղաղ բանակցությունների միջոցով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։ Ձեռք ենք բերել կոնկրետ պայմանավորվածություններ հանդիպման ընթացքում․ նախ քննարկել ու փորձել լուծում տալ հումանիտար հարցերին, ինչպիսիք են հայ ռազմագերիների ազատ արձակումը, անհայտ կորած զինվորների ու քաղաքացիական անձանց ճակատագրի հետագա պարզաբանումը, մատչելիությունը հայկական մշակութային հուշարձաններին, հատկապես նրանց, որոնք այժմ մնացել են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո և մի շարք այլ խնդիրներ, ապա հետագայում ձեռնամուխ լինել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի հիմնական կոմպոնենտի՝ ըստ էության Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ քննարկումներին»,- ասաց Միրզոյանը։
Նրա խոսքով՝ նախատեսվում է համանախագահների այցը տարածաշրջան, հավելելով, որ հանդիպումներ նախատեսվում են՝ առնվազն պայմանավորվածություն՝ գործընթացը շարունակելու և նոր հանդիպում կազմակերպելու, ձեռք բերվել է։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանն ու Հնդկաստանը հետաքրքրված են Հյուսիս-Հարավ միջանցքի կատարելագործման և կյանքի կոչման մեջ․ Արարատ Միրզոյան
- Միրզոյան․ ՀՀ-ն աջակցում է Հնդկաստանին՝ ՄԱԿ ԱԽ-ում մշտական անդամություն ստանալու ու Ջամու և Քաշմիրի հարցում
- Հնդկաստանի ԱԳ նախարար․ Կապակցվածության պակասը խոչընդոտ է մեր մարդկանց շփումների և տնտեսական, առևտրային փոխանակումների համար
- Մեկնարկել է Հայաստանի և Հնդկաստանի ԱԳ նախարարների առանձնազրույցը
- Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Հնդկաստանի արտաքին գործերի նախարարը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին