Եղբայրներ Նարեկ և Սամվել Ղազարյաններն անմահացել են հանուն հայրենիքի
Էջմիածնի Զվարթնոց թաղամասում բացվել է ղարաբաղյան երրորդ պատերազմում հերոսաբար զոհված եղբայրներ Նարեկ և Սամվել Ղազարյանների հիշատակին նվիրված հուշակոթող։
Արմավիր մարզպետարանի կայքից տեղեկանում ենք, որ հերոս եղբայրների հիշատակը հավերժացնող հուշակոթողը բացել է նրանց հայրը՝ Գեղամ Ղազարյանը, իսկ օծումը կատարել է Արմավիրի թեմի հոգևորական Տեր Գեղամ ավագ քահանա Քեսաբլյանը:
Նարեկի աճյունը հայրը գտել է դեկտեմբերի 7-ին, իսկ Սամվելինը՝ հուլիսի 18-ին, Աբովյանի դիահերձարանում։
Արցախյան 44-օրյա պատերազմում հերոսացած եղբայրներից 19-ամյա Սամվել Ղազարյանը հետմահու արժանացել է «Արցախի հերոս» կոչմանը, պարգևատրվել «Ոսկե արծիվ» շքանշանով, իսկ 18-ամյա Նարեկ Ղազարյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ 2-րդ աստիճան» շքանշանով և «Մարտական ծառայություն» մեդալով:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին