Լիլիթ Գալստյան. Եթե սա իրականությունն է, ապա մեր թիկունքում հերթական դավաճանական գործողությունն է կատարվել
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է.
«Սոցցանցերում շրջանառվում է «Գորիս-Դավիթ Բեկ-Կապան-Ճակատեն չանապարհով» քաղաքացիների ազատ տեղաշարժման մասին հուշագրի պատճենը, որի կետերից մեկի համաձայն ադրբձջանական կողմ «իրացնում է ճանապարհի տվյալ հատվածի օգտագործման իր իրավունքը»։
Սա, ըստ էության մեր ճանապարհի այն հատվածի մասին է, ուր այսօր տեղակայված է ադրբեջանական անցակետը և ամբողջական վերահսկողություն է իրականացնում մեր և պարսկական տրանսպորըային միջոցների նկատմամբ։ Շրջանառվում է նաև, որ այն ստարագրել են այն օրերին ՀՀ ՊՆ նախարար Վաղարշակ Հարությունյանը, Ռուսաստանի և Ադրբեջանի ՊՆ նախարարները։
Եթե սա իրականությունն է, ապա մեր թիկունքում հերթական դավաճանական գործողությունն է կատարվել։ Սա անհապաղ պետք է հաստատեն կամ մերժեն ՀՀ ՊՆ-ից։ Սա պետք է նաև անհապաղ դառնաա ՀՀ ԱԺ Պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի ուշադրության առարկա՝ պարզաբանումներ ներկայացնելով խնդրի առնչությամբ։
Այնուամենայնիվ, այս օրերին տարօրինակ սինխրոնությամ տվյալ վայրերի ադրբեջանահունչ անուններն է հնչեցնում նիկոլ փաշինյանը։ Իսկ, մի շարք բնակավայրերի առնչությամբ, ալիևը հղում անելով հայկական կողմին, բարձրաձայնում է, որ նրանք հաշտ են և համոզված, որ դրանք մերն են»։