Կանադան 40 հազար փախստական կընդունի Աֆղանստանից
Կանադան 40 հազար փախստական կընդունի Աֆղանստանից, հայտնել է երկրի վարչապետ Ջասթին Թրյուդոն: Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։
Ավելի վաղ երկրի ներգաղթի նախարար Մարկո Մենդիչինոն հայտարարել էր, որ Կանադան պատրաստվում է ավելի քան 20 հազար աֆղանցի քաղաքացիների ընդունել առավել խոցելի խմբերից:
«Կանադան պատրաստվում է ընդունել 40 հազար փախստական, և մենք մյուսներին կոչ ենք անում նաև ակտիվացնել իրենց աջակցությունը փախստականների անվտանգ վերաբնակեցման համար», - Twitter-ում գրել է Թրյուդոն:
Հիշեցնենք, որ Աֆղանստանում իրադրությունը սրվել է այն բանից հետո, երբ «Թալիբան» շարժման ջոկատները վերջին օրերի լայնածավալ հարձակման ընթացքում վերահսկողություն են սահմանել Աֆղանստանի հյուսիսում գտնվող մի շարք շրջանների նկատմամբ՝ այստեղ տեղակայված կառավարական զորքերին ստիպելով հատել Տաջիկստանի հետ սահմանը և նահանջել հարևան երկրի տարածք։
Հարակից հրապարակումներ`
- Պենտագոնի ղեկավարն այցելել է բազա, որտեղ տեղակայել են աֆղան փախստականներին
- ԱՄՆ-ում աֆղանստանցի փախստականները հարձակվել են ամերիկացի զինվորի վրա
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին