«Հրապարակ». Պատերազմից հետո Արցախի նախագահականը դարձել է «զբաղվածության կոմիտե»
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, հանուն իր իշխանությունն ամրապնդելու, շարունակում է ուռճացնել պետական ապարատը։ Նրա որոշմամբ ձևավորվել է բնակարանային հարցերի կոմիտե, որը զբաղվելու է զոհված (մահացած) և անհայտ բացակայող ճանաչված անձանց ընտանիքների, առաջին խմբի հաշմանդամների և անօթևան մնացած անձանց բնակարանային հարցերով։
Սրանով մինչ այս զբաղվում էր սոցիալական ապահովության և միգրացիայի նախարարությունը, և առանձին կոմիտեի կարիք չէր զգացվում, սակայն նախագահականը պատերազմից հետո դարձել է «զբաղվածության կոմիտե», և գլխավոր գործը հնարավորինս շատ մարդկանց աշխատանքի տեղավորելն ու յուրային դարձնելն է»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում