Մոսկվայում մեկ ամսվա ընթացքում COVID-19-ով հիվանդ երեխաների թիվը աճել է 2,5 անգամ
Անցած երկու շաբաթվա ընթացքում Մոսկվայում 42%-ով ավելի շատ դպրոցականներ են վարակվել կորոնավիրուսով, քան նախորդում: «Ինտերֆաքս»-ը ներկայացնում է Կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբի Մոսկվայի բաժնի հրապարակած տվյալները:
Զեկույցում ասվում է, որ վերջին մեկ ամսվա ընթացքում Մոսկվայում 2,5 անգամ ավելի դպրոցահասակ երեխաներ են հիվանդացել COVID-19-ով, քան նախորդում:
Նշվում է, որ վերջին մեկ ամսվա ընթացքում ավելի քան 280 դպրոցական հոսպիտալացվել է կորոնավիրուսով:
«Մենք տեսնում ենք, որ հիվանդացության թվի աճի պայմաններում մի շարք տարածաշրջաններ անցնում են հեռավար ուսուցման: Մենք հասկանում ենք՝ այն ծայրահեղ միջոց է, որը քաղաքում ոչ ոք չի ցանկանում թույլ տալ և մենք մշակում ենք այլընտրանքային մեխանիզմներ: Այդ նպատակով Մոսկվայի 10 դպրոցներում ներդնում ենք էքսպրես թեստավորում»,- ներկայացվում է հաղորդագրության մեջ:
Ըստ օպերատիվ շտաբի՝ այդ պրակտիկան լայնորեն կիրառվում է արտերկրում, օրինակ՝ Մեծ Բրիտանիայում, Ավստրիայում և Գերմանիայի որոշ հատվածներում դպրոցականները շաբաթական երկու անգամ հանձնում են էքսպրես թեստեր:
«Մոսկվայում առաջին թեստավորումները կսկսվեն վաղվանից: 1-11-րդ դասարանների յուրաքանչյուր աշակերտ, ինչպես նաև նախադպրոցական խմբերի երեխաները, այն կհանձնեն երկու շաբաթը մեկ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները