Նարեկ Սամսոնյան. Ի՞նչ միջպետական սկանդալով է սպառնում Դավիթ Տոնոյանը
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը գրում է.
«Պատերազմի պարտության և ազգային խայտառակության ճարտարապետ Դավիթ Տոնոյանը (Դավիթ Սպարապետ) իր տիրոջը սպառնում է որ կխոսի ու դրա արդյունքում միջպետական սկանդալ կլինի:
Որպեսզի թեթևացնեմ Սպարապետի գործերը ասեմ, թե ինչի մասին է ուզում, բայց «չի կարողանում» խոսել Սպարապետը. ուրեմն 2020 թվականի օգոստոսին ՌԴ-ում Տոնոյանը մասնակցում էր «Բանակ 2020» միջազգային ռազմատեպնիկական համաժողովին: Էդ միջոցառման ընթացքում ՌԴ ՊՆ Շոյգուն Սպարապետին բառացի ասում է, որ թուրք ադրբեջանական հարձակում է նախապատրաստվում Հայաստանի դեմ և, որ այդ դեպքում ռուսական միջամտությունը ուղղակի չի լինելու և առաջարկում է Տոնոյանին քննարկել խնդիրը Կապիտուլյանտի հետ և փորձեն համատեղ անուղղակի ելքեր գտնել ստեղծված իրավիճակից:
Դավիթ Տոնոյանն էլ գալիս է և Շոյգուի ասածը զեկուցում իր շեֆին, շեֆն էլ ասում ա, որ «ռուսները բլեֆ են անում ու նման բան չի կարող լինել... ռուսները թույլ չեն տա, որ թուրքերը տարածաշրջան մտնեն»:
Տոնոյանը Կապիտուլյանտի ասածը փոխանցում է Շոյգուին և արդյունքում մենք ստանում ենք 2020 թվականի սեպտեմբերի 27-ն ու նոյեմբերի 9-ը:
Հիմա Դավիթ Սպարապետը սպառնում է Կապիտուլյանտին, որ սա կպատմի և էդ սպառնալիքով փորձում ա առևտուր անել: Սպարապետին փոխանցեք, որ ինքը խոսա, չխոսա, դուրս գա հիմա, թե ոչ միևնույն ա շատ մոտ ժամանակներս ինքն իր շեֆի հետ պետական դավաճանության հոդվածով նստելու ա համապատասխան խցում:
Հ.Գ. Մեկ էլ Տոնոյանի փաստաբաններին խնդրենք Սպարապետին հիշեցնել Հորդանանից 10 անգամ ավել գումարով գնված «զենքի» մասին ու հարցրեք ի՞նչ եղան էդ զենքերը»։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Դավիթ Տոնոյանի լռությունը կապված է Նիկոլ Փաշինյանի անձի հետ
- Սրա մասին պետք է խոսի ինքը՝ Դավիթ Տոնոյանը. Ղազինյան
- Փաստաբանական խումբ. Դավիթ Տոնոյանը պայքարելու է հանուն արդարության, իր անմեղության և բարի համբավի վերականգման համար
- Դավիթ Տոնոյանը կալանավորվեց երկու ամսով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան