Շվեդիայում անօթևան թիթեռները նոր բնակարան կունենան
Շվեդիան բնակարաններ է կառուցելու թիթեռների համար, որոնք սովորական բնակավայրերից զրկված են Հելսինգբորգ-Անխելհոլմ երկաթուղու ընդլայնման պատճառով, հաղորդում է Europuls-ը, գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։
Շվեդիայում միջատների համար պետքական բնական կանաչ տարածքները քիչ են, և շինարարական աշխատանքների շնորհիվ դրանք ավելի կքչանան: Առանց մարդու օգնության, թիթեռները, ամենայն հավանականությամբ, չեն կարողանա նոր տուն գտնել և կանհետանան:
Դա կանխելու համար իշխանությունները որոշել են կանաչ «կղզիներ» պատրաստել հողից, որոնք մնալու են երկաթգծի ընդլայնումից հետո:
Նախքան դրանց ստեղծման անցնելը, մանրակրկիտ ստուգվելու է վնասակար նյութերի պարունակությունը: Դա կարող է տևել մոտ մեկ տարի, ուստի թիթեռների համար նախատեսված գոտիները լիովին պատրաստ չեն լինի մինչև 2023 թվականի ամառ:
Նախատեսվում է, որ նրանք կզբաղեցնեն 4,5 հա տարածք։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում