Արա Թարվերդյանը իր դիմումի համաձայն ազատվել է ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնից
Հիմք ընդունելով՝ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանի ս․թ․ հուլիսի 14-ի՝ աշխատանքից ազատվելու մասին անձնական դիմումը, ՀՀ ԿԳՄՍ նախարար Վ․ Դումանյանի հրամանով՝ ս․թ․ հոկտեմբերի 14-ից Ա. Թարվերդյանը ազատվել է ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնից։։ Այս մասին հայտնում են ՊՈԱԿ-ից։
«Հարգելի գործընկերներ, վաղվանից դադարեցվում են իմ՝ որպես «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի լիազորությունները։ 2017 թ․ բոլորս հանդիպեցինք, երբ որպես ղեկավարի՝ նախկին նախարար Արմեն Ամիրյանը ինձ ներկայացրեց կոլեկտիվին։ Այսօր էլ հանդիպում ենք գրեթե նույն ձևաչափով», -աշխատանքային գործընկերների հետ հրաժեշտի հանդիպմանն ասել է ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը՝ շնորհակալություն հայտնելով գործակցության արդյունավետ չորս տարիների համար։
Հարակից հրապարակումներ`
- Ի՞նչ պայմաններով կարելի է Գառնու տաճարի տարածքը փակել ու պսակադրություն անցկացնել
- Պարզաբանում. Գառնու տաճարի մոտ փարթի չէր
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները