Կորոնավիրուսից բուժված անձը մինչև 90 օր ազատված է թեստի պատասխանը կամ պատվաստման սերտիֆիկատը ներկայացնելու պահանջից. Աբովյան
«Գործատուներն աշխատողներից պետք է պահանջեն 14 օրը մեկ կորոնավիրուսի թեստի բացասական արդյունքը հավաստող փաստաթուղթ կամ պատվաստման սերտիֆիկատ»,- ասուլիսում ասաց ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը։
Նա նշեց, որ կարգավորումը մշակվել ու հաստատվել է միջազգային փորձի հիման վրա, նման կարգավորում նաև Իտալիան է կիրառելու հոկտեմբերի 15-ից, փաստերը ցույց են տալիս, որ սահմանափակող միջոցառումները ունեն արդյունավետություն։
Ռ.Աբովյանը հույս հայտնեց, որ այս միջոցառումների արդյունքում կկարողանան կառավարել հիվանդությունը։
Նա նշեց, որ կորոնավիրուսից բուժված անձը մինչև 90 օր ազատված է ՊՇՌ թեստի պատասխանը կամ պատվաստման սերտիֆիկատը գործատուին ներկայացնելու պարտադիր պահանջից. «Այսինքն՝ նախորդ 90 օրվա ընթացքում հիվանդացած անձինք բացառություն են, իրենք չեն հանձնելու թեստ և չեն պատվաստվելու»։
ԱՆ ներկայացուցիչն ասաց, որ պատվաստումները բավականին ակտիվացել են։
«Պատվաստումները պետք է իրականացվեն ոչ թե ելնելով սահմանված պահանջներից, այլ այն գիտակցությամբ, որ պատվաստումները միակ գործիքն են, որոնք կարող են փրկել կյանքեր ու կարող ենք կառավարել իրավիճակը, և ոչ թե իրավիճակը կառավարի մեզ», - նշեց Ռոմելլա Աբովյանը։
Հարակից հրապարակումներ`
- ԱՆ. Կորոնավիրուսի դեմ պատվաստված 176 քաղաքացի հիվանդանոց է տեղափոխվել
- Մեկը մյուսին ինչո՞վ է խանգարում, մի հատ էլ հանձնի. Փոխնախարարը՝ հոկտեմբերի 14-ից ՊՇՌ թեստեր ներկայացնելու մասին
- Էլինար Վարդանյան. Ո՞վ է պատասխան տալու ՊՇՌ թեստերի թալանի համար
- Նաիրա Զոհրաբյան. Ձրի ՊՇՌ թեստի դեմ ազգային-ազատագրական պայքարի մեկնարկը տված է
- Եթե ներկայանաք առանց պատվաստվելու և ՊՇՌ տեստի՝ գործատուն որևէ իրավունք չունի աշխատանքից ձեզ ազատելու. Իրավաբան
- «Ազատ կամք»-ը կվիճարկի 14 օրը մեկ ՊՇՌ թեստ հանձնելու կամ պատվաստվելու վերաբերյալ նախարարի հրամանը
- Հղիները ստիպված չեն լինի 14 օրը մեկ ՊՇՌ թեստ հանձնեն
- Հոկտեմբերի 1-ից ուսուցիչներն ու դասախոսները երկու շաբաթը մեկ ՊՇՌ թեստի պատասխան կներկայացնեն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան