13.10.2021. Արցախում կորոնավիրուսի 36 դեպք է գրանցվել
Արցախի Հանրապետությունում հոկտեմբերի 12-ին կատարվել է 141 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 36 նոր դեպք է գրանցվել: Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ վարակակիրներից 26-ը Ստեփանակերտ քաղաքի, 4-ը՝ Մարտակերտի, 3-ը՝ Մարտունու և 3-ը՝ Ասկերանի շրջանների բնակիչներ են:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 49 վարակակիր: Բժիշկները 8 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 15-ինը՝ միջին ծանրության, իսկ թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում:
Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 14038 քաղաքացու հետազոտություն, որից 1273-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։
Հարակից հրապարակումներ`
- 08.10.2021. Արցախում կորոնավիրուսի 12 դեպք է գրանցվել
- 07.10.2021. Արցախում կորոնավիրուսի 4 նոր դեպք է գրանցվել, 6 հիվանդի վիճակը ծանր է
- 02.10.2021. Արցախում կորոնավիրուսի 4 դեպք է գրանցվել
- 01.10.2021. Արցախում կորոնավիրուսի 7 դեպք է գրանցվել, 1 հիվանդ մահացել է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան