«Ժողովուրդ». Վերջին վեց ամիսների ընթացքում մի շարք երկրներ իրենց ուղղակի ներդրումները հանել են Հայաստանից
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է այս տարվա վեց ամիսներին իրականացված օտարերկրյա ներդրումների ծավալները: Ըստ այդմ, ընդհանուր ներդրումները շեշտակի ավելացել են՝ 2020 թվականին իրականացված 27 մլրդ 458 մլն դրամից դառնալով 140 մլրդ 84 մլն դրամ:
Այս տարվա վեց ամիսներին կան երկրներ, որոնք իրենց ուղղակի ներդրումները հանել են երկրից։ Հայաստանից Ֆրանսիայի արտահանած կապիտալը կազմել է 5 մլրդ 15 մլն դրամ։ Իտալիան նվազեցրել է ուղղակի ներդրումների ծավալները։ Օրինակ՝ Վրաստանը 4.5 մլն դրամի չափով իր կապիտալը դուրս է հանել Հայաստանից։ Ռուսաստանի Դաշնությունն է նվազեցրել ուղղակի ներդրումները։
Ռուսական ներդրումների ծավալները Հայաստանից արտահանվել են. անցյալ տարվա ընթացքում Հայաստանից Ռուսաստանի արտահանած ուղղակի ներդրումների չափը կազմել է 9 մլրդ 379 մլն դրամ, իսկ, ահա, 2020 թվականի նույն ժամանակահատվածում Ռուսաստանից արտահանված ուղղակի ներդրումները կազմել են 22 մլրդ 172 մլն դրամ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան