Մհեր Շիրինյանը՝ ԶՈՒ սպառազինության պետ
Արմեն Սարգսյանը ստորագրել է հրամանգիր Մհեր Շիրինյանին ՀՀ զինված ուժերի սպառազինության պետ-վարչության պետ նշանակելու մասին։
ՀՀ նախագահի պաշտոնական էջում հրապարակված հրամանագրում ասված է.
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.
Մհեր ՇԻՐԻՆՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի սպառազինության պետ-վարչության պետ»։