Պետդեպարտամենտը չի հաստատել ԱՄՆ-ից F-16 կործանիչներ գնելու Թուրքիայի մտադրության մասին տեղեկությունները
ԱՄՆ Պետդեպարտամենտը այս պահին չի հաստատում կամ չի մեկնաբանում այն տեղեկությունները, թե Թուրքիան ԱՄՆ-ին դիմել է 40 հատ F-16 կործանիչ գնելու խնդրանքով, ինչպես նաև ցանկացել է արդիականացնել Անկարայի ունեցած այդ տեսակի մոտ 80 ամերիկյան ինքնաթիռները: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին երեքշաբթի ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը:
«Ինչ վերաբերում է F-16-ին, ապա այն պետքարտուղարության քաղաքականությունն է: Մենք հրապարակայնորեն չենք հաստատում կամ մեկնաբանում զենքի վաճառքի փաստը, մինչև այն պաշտոնապես չի տեղեկացվել Կոնգրեսին»,- ասել է նա:
ԱՄՆ-ից F-16 կործանիչներ գնելու Անկարայի մտադրության մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը: Նրա աղբյուրների համաձայն՝ գործարքը գնահատվում է միլիարդավոր դոլարներ, սակայն այն դեռ ուսումնասիրվում է Պետդեպարտամենտի և Պենտագոնի համապատասխան այլ պետական գերատեսչությունների կողմից, որը միջպետական պայմանագրերով պատասխանատու է արտասահմանում ռազմական տեխնիկայի և զենքի մատակարարման համար:
Միևնույն ժամանակ, Reuters-ը հիշեցրել է, որ այդ կառույցների հնարավոր հաստատումից հետո էլ գործարքը կարող է արգելափակվել Կոնգրեսի կողմից: Հանրապետականներն ու դեմոկրատները կոչ են անում Վաշինգտոնի վարչակազմին ճնշում գործադրել Անկարայի վրա՝ կապված ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգի գնման հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին