ԱՄՆ-ի պաշտպանության նախարարը կայցելի Վրաստան
Ամերիկայի Միացյալ Նահանգների պաշտպանության քարտուղար (նախարար) Լլոյդ Օսթինը պաշտոնական այցով կժամանի Վրաստան: Այս մասին հայտարարել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչը, գրում է վրացական Առաջին ալիքը։
Ինչպես հայտարարում են Պենտագոնում, ԱՄՆ-ի պաշտպանության քարտուղարը հաջորդ շաբաթ կմեկնի Եվրոպա: Այցի շրջանակներում Լլոյդ Օսթինը կայցելի Վրաստան, Ուկրաինա և Ռումինիա, իսկ այցը կավարտի Բրյուսելում, պաշտպանության մինիստերիալին:
Լլոյդ Օսթինի այցի ճշգրիտ ամսաթիվը դեռ անհայտ է:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա