13.10.2021. Կորոնավիրուսով 31 հիվանդ է մահացել
Հայաստանում երեկ կատարվել է 8497 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1217 նոր դեպք: Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մեկ օրում առողջացել է 521 հիվանդ, գրանցվել է մահվան 31 դեպք։ Նրանցից 3-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
ԱՆ ներկայացրած տվյալներով, հոկտեմբերի 13-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 275 077 դեպք, որոնցից 250 576-ն` առողջացած, 5646-ը` մահվան ելքով: Մահվան ևս 1231 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 6877 կորոնավիրուսով հիվանդ։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 17 624 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 827 100 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- 12.10.2021. Կորոնավիրուսով 44 հիվանդ է մահացել
- 11.10.2021. Կորոնավիրուսով վարակվել է 601 մարդ, մահացել է 26 հիվանդ
- 09.10.2021. Կորոնավիրուսով 31 հիվանդ է մահացել
- 08.10.2021. ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվել է 1202 մարդ, որից 33-ը մահվան ելքով
- 07.10.2021. ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսի 1309 նոր դեպք, մահացել է 30 հիվանդ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան