Չի բացառվում`այլ սահմանափակումներ և նաև թեստի պահանջի ժամանակահատված քննարկվի. ԱՆ ներկայացուցիչ
«Այս պահի դրությամբ գործատուին թեստի պահանջը 14 օրվա փոխարեն 10 օրը կամ շաբաթը մեկ ներկայացնելու վերաբերյալ քննարկուներ չկան։ Չի բացառվում, որ նաև այլ սահմանափակումներ և նաև թեստի պահանջի ժամանակահատված քննարկվի», - ասուլիսում ասաց ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը։
Նա նշեց, քանի որ կարգավորումը ուժի մեջ է մտնում հոկտեմբերի 14-ից, իրավիճակից ելնելով երևի թե կնախաձեռնեն քննարկումներ։
«Այս պահի դրությամբ որևէ փոփոխություն չկա»,- ընդգծեց ԱՆ ներկայացուցիչը։
Ռ.Աբովյանի խոսքով, պահանջների խստացման առումով դեռևս ուսումնասիրում են միջազգային փորձը. «Շատ երկրներում, այդ թվում Եվրամիությունում, Ռուսաստանում, կիրառվում են ավելի խիստ սահմանափակող միջոցառումներ։ ԵՄ որոշ երկրներում չի թույլատրվում ժամանցի վայրեր այցելել՝ ռեստորաններ, բարեր, առանց կանաչ անձնագրի։ Նաև նման սահմանափակող միջոցառում կա ՌԴ տարբեր քաղաքներում։ Այնպես որ այս պահի դրությամբ նաև քննարկվում է այդ սահմանափակող միջոցառումները սահմանելու հարցը»։
Նա հայտնեց, որ նախագիծը երեկ երեկոյան են կազմել, դեռևս շահագրգիռ գերատեսչությունների կարծիքին չի ներկայացվել, այս պահին ընդամենն իրենց կառույցի կողմից է քննարկման փուլում։
Հարակից հրապարակումներ`
- Գործատուն իրավունք կստանա պատվաստման սերտիֆիկատ կամ թեստի պատասխան չներկայացնող աշխատողին չվճարել. Ռուբեն Սարգսյան
- Կորոնավիրուսից բուժված անձը մինչև 90 օր ազատված է թեստի պատասխանը կամ պատվաստման սերտիֆիկատը ներկայացնելու պահանջից. Աբովյան
- Մանկապատանեկան տարիքային բոլոր խմբերում գրանցվել է կորոնավիրուսի դեպքերի 1,5-1,7 անգամ աճ. Ռոմելլա Աբովյան
- ԱՆ. Կորոնավիրուսի դեմ պատվաստված 176 քաղաքացի հիվանդանոց է տեղափոխվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան