Ամիր Աբդուլլահիան. Իրանը և Ադրբեջանը պետք է կանխեն հարաբերություններում թյուրիմացությունների առաջացումը
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցում ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը նշել է, որ երկու երկրները պետք է կանխեն հարաբերություններում թյուրիմացությունների առաջացումը և շարունակել հարաբերությունների զարգացումը ճիշտ ուղղությամբ: Այս մասին գրում է Pars Today-ը։
Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, ընդգծելով երկրների անկախությունը, ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը փոխադարձաբար հարգելու անհրաժեշտությունը, հավելել է, որ Թեհրանն ու Բաքուն միմյանց հետ երկարամյա հարաբերություններ ունեն:
Ամիր Աբդոլլահիանը նշել է, որ Թեհրանն ակնկալում է, որ բեռնատարների տարանցման խնդիրը կլուծվի:
Անդրադառնալով երկու ժողովուրդների և երկրների հարաբերությունների խորությանը՝ ԻԻՀ ԱԳ նախարարն ասել է, որ Թեհրանը և Բաքուն չպետք է թշնամիներին հնարավորություն տան խաթարել երկու երկրների հարաբերությունները, և մտահոգությունները պետք է լուծվեն երկխոսության ու համագործակցության միջոցով:
Հեռախոսազրույցում, Ադրբեջանի ԱԳ նախարարը բարեկամական է անվանել իր երկրի հարաբերությունները Իրանի հետ, հավելելով. «Բարեկամ երկրների հետ հարաբերություններն առաջնահերթություն են Ադրբեջանի համար»:
Ջեյհուն Բայրամովն ընդգծել է խնդիրները երկխոսության միջոցով, հանգիստ ու անկեղծ մթնոլորտում լուծելու անհրաժեշտությունը և առաջարկել, որ երկու երկրների մաքսային ծառայողները քննարկեն իրանական ապրանքների տարանցման խնդիրները լուծելու հարցը:
ԱՀ ԱԳ նախարարն ընդգծել է բեռնատարների երկու իրանցի վարորդներին ազատ արձակելու անհրաժեշտությունը:
Հեռախոսազրույցում երկու երկրների արտգործնախարարները միմյանց հրավիրել են այցելել Թեհրան և Բաքու:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա