Մոսկվայում միայն ամրագրվեց, թե Փաշինյանի հայրանունը ռուսերենով ինչպես պետք է արտաբերվի. Գեղամ Մանուկյան
«Տեղեկատվությունն այնքան քիչ է, որ ամբողջ օրը քաղաքականության մեջ գտնվող մարդը կդժվարանա ենթադրություն անել, միակ բանը, որը կարող ենք արձանագրել, այն է, որ ամրագրվեց, թե Փաշինյանի հայրանունը ռուսերենով ինչպես պետք է արտաբերվի»,-.պատասխանելով մոսկոկվյան հանդիպումների ժամանակ հնարավոր անդրկուլիսային պայմանավորվածությունների մասին հարցին՝ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
Նա նշեց, որ վաղ է խոսել, թե ինչ խոսվեց ու քննարկվեց ՌԴ մայրաքաղաքում, որն էլ հենց ողբերգությունն է:
«Պուտինի հետ առաջին հանդիպմանը ինքնաթիռից ուղիղ եթեր մտնող և հանդիպմանը քննարկվածի մասին պատմողն, այսօր՝ դրանից երեք տարի անց, որևէ բան չի տեղեկացնում»,- նկատեց պատգամավորը և նշեց, որ դա խոսում է երեք տարիների ընթացքում այս իշխանությունների հետնահանջի մասին, որն էլ հասարակության մոտ իրական մտահոգություններ է առաջացնում:
Մանուկյանը շեշտեց, որ Նիկոլ Փաշինյանից որևէ ակնկալիք չկա դրական առաջընթացի մասով, այլ բոլորը մտավախություն ունեն, որ հերթական զիջումն է լինելու:
Անդրադառնալով կազմակերպված քննարկման նպատակներին՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր շեշտեց, որ Արցախից բռնագաղթածների խնդիրների վերաբերյալ հայկական պետությունները միասնական ռազմավարություն չունեն, այլ իրավիճակային գործելաոճ են որդեգրել և «Տեղահանված ու բռնագրավված Հադրութ.մեկ տարի անց. հիմնահարցեր և մարտահրավերներ» խորագրով քննարկման նպատակը միասնական մոտեցման մշակումն է:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին