Սեպտեմբեր-դեկտեմբերին բռնագաղթածներին կհատկացվի 25 հազարական դրամ աջակցություն. փոխնախարար
«Նոր ծրագորվ նախատեսվում է սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին Արցախից տեղահանված անչափահասներին և 1-ին ու 2-րդ խմբի հաշմանդամներին՝ 50 հազար դրամ, իսկ մյուսներին 25 հազարական դրամ ֆինանսական աջակցություն տրամադրել»,- այսօր կազմակերպված «Տեղահանված ու բռնագրավված Հադրութ.մեկ տարի անց. հիմնահարցեր և մարտահրավերներ» խորագրով քննարկման ժամանակ հայտարարեց աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը:
Նա տեղեկացրեց, որ ծրագիրը դեռ չի ընդունվել, բայց հաստատվելուց հետո նաև սեպտեմբերի համար կտրամադրվեն գումարներ:
Խաչատրյանի խոսքով՝ 2022 թվականին տեղի կունենա մարդահամար, որի հիման վրա կմշակվի զարգացման ռազմավարություն, որը կիրականացվի 2023 թվականին:
Պատասխանելով ծրագրերի վերաբերյալ բռնագաղթածների բողոքների մասին հարցին՝ Դավիթ Խաչատրյանը տեղեկացրեց, որ եթե լինում են շահառուների մասսայական բողոքներ, ապա այն հաշվի են առնվում ծրագրերը մշակելիս:
Նա նաև հայտնեց, որ կան բռնագաղթածներ, որոնք վախենում են վերադառնալ Արցախ, բայց ՀՀ իշխանությունները համագործակցում են ԱՀ կառավարության հետ, իսկ վերջինս հայտարարել է, որ բոլոր բռնագաղթածներին բանակարանով պետք է ապահովեն բացառապես Արցախի տարածքում:
Փոխնախարարի տեղեկացմամբ՝ Արցախի Հանրապետության կառավարության հուլիսի 2-ի թիվ 705 որոշմամբ մի քանի հազար բնակարանի և 3 հազարից ավել բնակելի տների կառուցման ծրագիր է հաստատվել:
Հարակից հրապարակումներ`
- Բռնագաղթածների առողջապահական խնդիրների լուծման հարցեր են սկսել առաջանալ սեպտեմբերի վերջից. Միքայել Վիրաբյան
- Արցախում ՌԴ խաղաղապահների գտնվելն էլ հեռանկարային առումով անորոշության մեջ է. Սեյրան Օհանյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին